Thursday, April 25, 2024
ՀիվանդություններՆորություններ

Միզուղիների ինֆեկցիաները երեխաների մոտ.Խորհուրդներ ծնողներին

Միզուղիների  ինֆեկցիան  կարող է հանդիսանալ  միզասեռային համակարգի կոպիտ փոփոխությունների  միակ կլինիկական նշանը, որը  հաճախ բերում է երիկամային կնճռոտման, զարկերակային  գերճնշման և քրոնիկ  երիկամային անբավարարության: Փոքր տարիքի երեխաները հաճախ  ունենում են սպեցիֆիկ ախտանիշներ  և հետևաբար անհրաժեշտ է նրանց մեծ ուշադրություն դարձնել: 5 տարեկանից ցածր  երեխաները ունեն երիկամի կնճռոտման ավելի մեծ հավանականություն, նույնիսկ մեկ կրած ինֆելցիայի հետևանքով:
2 ամսականից 2 տարեկան ջերմող երեխաների 5-10℅ ունի միզուղիների ինֆեկցիա: Տարածվածությունը կախված սեռից և տարիքից է: Չնայած տարիքի  աղջիկները ավելի հակված են միզուղիների ինֆեկցիային, քան տղաները: 1 տարեկանից ցածր ջերմող աղջիկների 6.5% –ը ունի միզուղիների ինֆեկցիա, իսկ տղաների՝  3.3%-ը:
Սուրպիելոնեֆրիտը (երիկամային ինֆեկցիա, վերին միզուղիների ինֆեկցիա, միզուղիների ֆեբրիլ ինֆեկցիա) միզուղիների ինֆեկցիայի տարբերակ է: Այս ինֆեկցիայի դեպքում երեխային ընդհանուր վիճակը ծանր է, առկա մարմնի ջերմաստիճանի բարձրացում 38.5ºC և բարձր, հաճախ ՝ 400 C , ցավ գոգտատեղում, ախորժակի վատացում, սրտխառնոց, փսխում: Սուր պիելոնեֆրիտը կարող է զարգանալ հանկարծակի, բայց դրան կարող է նախորդել սուր ցիստիտը: Մարմնի բարձր ջերմաստիճանը հաճախ հանդիսանում է սուր պիելոնեֆրիտի  միակ ախտանիշը:  
Սուրցիստիտ (միզապարկի ինֆեկցիա, ստորին միզուղիների ինֆեկցիա) ինֆեկցիոն պրոցեսը սահմանափակվում է միզուղիների ստորին հատվածով: Սուր ցիստիտի ժամանակ երեխաները հաճախ ունենում են 380 C-ից ցածր ջերմաստիճան, դիզուրիկ երևույթներ (հաճախակի և ցավոտ միզարձակություն), ցերեկային և գիշերայի անմիզապահությու: Փոքր տարիքի երեխաներին դիզուրիկ երևույթները բնորոշ չեն:
Միզուղիների ինֆեկցիան բաժանումը պիելոնեֆրիտի և ցիստիտի շատ կարևոր է, քանի որ ախտահարման տեղակայմամբ են պայմանավորված կլինիկական նշանները, հիվանդության ծանրության աստիճանը, ելքը, ինչպես նաև բուժման տակտիկայի ընտրությունը:
Խորհուրդներ ծնողներին : Խնամք, երեխաները չպետք է երկարատև պահեն մեզը: Զուգարանը պետք է մշտապես հասանելի լինի, այդ թվում նաև մանկական հաստատություններում: Քանի որ միզուղիների ինֆեկցիան առավել հաճախ հանդիպում է  աղջիկների մոտ, ապա չափազանց կարևոր է սովորեցնել նրանց միզել ճիշտ դիրքով:  Աղջիկների մեծ մասը միզում է  կիսանստած դիրքով, իսկ դա անթույլատրելի է: Նման դիրքով միզելիս առաջանում է կոնքի մկանների կծկում, որի հետևանոքով միզապարկը ամբողջովին չի դատարկվում, և այդ մնացորդային մեզում սկսում են աճել տարբեր մանրէներ՝ առաջ բերելով միզուղիների ինֆեկցիա. ինչպես նաև միզարձակության տարբեր խանգարումներ:
Միզարձակության ճիշտ դիրքը, զուգարանակոնքին նստելիս ոտքերը պետք է ամուր հենված լինեն հատակին կամ որևէ  հարմարանքին, ոտքերը պետք է լայն բացված լինեն, մեջքը ուղիղ: Միայն այդ ժամանակ են թուլանում կոնքի մկանները և  միզարձակությունը իրականացվում է առանց մկանների լարվածության: Անհարժեշտ է հետևել նաև աղիների կանոնավոր դատարկմամը:
Երեխաները պետք է իրենց ամբողջ կյանքի ընթացքում շարունակեն օգտագործեն շատ հեղուկներ՝ հավասարաչափ բաշխված օրվա ընթացքում:      
Ապրեք առողջ…
Պատրաստեց՝ Լ. Բունիաթյան                               

Leave a Reply

x Close

Like Us On Facebook