Wednesday, April 24, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Միլան. Իտալիայի երկրորդ խոշորագույն քաղաք (video)

Միլան (իտալ.՝ Milano, ), Իտալիայի երկրորդ խոշորագույն քաղաքն է, Հյուսիսային Իտալիայի գլխավոր քաղաքը, Լոմբարդիա մարզի Միլան գավառի վարչական կենտրոնը, Իտալիայի տնտեսական և ֆինանսական կենտրոնը: Զբաղեցնում է 182 քառ. կմ տարածք, բնակչության թիվը՝ շուրջ 1, 3 միլիոն մարդ, մինչդեռ արվարձաններով հանդերձ շուրջ 5, 2 միլիոն, Եվրոպայի հինգերորդ խոշոր քաղաքը։ Միլանը ճանաչվել է նորաձևության և դիզայնի համաշխարհային կենտրոն շնորհիվ մի շարք միջազգային միջոցառումների, այդ թվում «Միլանի Նորաձևության Շաբաթը» (Milan Fashion Week) և «Միլանի կահույքի ցուցահանդեսը» (Milan Furniture Fair), որոնք այժմ աշխարհում ամենաշատ այցելվող, ամենաեկամտաբեր և աճ գրանցող միջոցառումների թվին են դասվում: Միլանը հյուրընկալել է նաև համաշխարհային ցուցահանդեսը (Էքսպոն) 1906 և 2015 թվականներին:

Միլանում են գտնվում բազմաթիվ մշակութային հաստատություններ, ակադեմիաներ և համալսարաններ: Միլանն ընդունում է տարեկան 8 միլիոն այցելու՝ ներգրավվելով իր թանգարաններով և պատկերասրահներով, որոնք պարծենում են աշխարհի ամենակարևոր հավաքածուներով, ներառյալ Լեոնարդո դա Վինչիի հիմնական աշխատանքները: Միլանում է գտնվում «Լա Սկալա» օպերային թատրոնը։ Քաղաքում են գտնվում նաև մի շարք շքեղ հյուրանոցներ՝ հանդիսանալով աշխարհում հինգերորդ ամենաշատ աստղ ունեցողն աշխարհում, ըստ Michelin-ի ուղեցույցի: Քաղաքը հանդիսանում է նաև աշխարհի ամենահաջողակ ֆուտբոլային ակումբներից երկուսի, Միլանի ու Ինտերի, Իտալիայի հիմնական բասկետբոլային թիմերից մեկի՝ Օլիմպիա Միլանոյի տունը:

Միլանի պատմական կենտրոնը մեծ չէ: Փոքր կենտրոնը կազմում են մինչ օրս պահպանված միջնադարյան պատերը: Մեծ կենտրոնի տարածքը նախկինում շրջապատված էր 16-րդ դարի իսպանական պատերով: Հիմնական զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող տեսարժան վայրերը գտնվում են փոքր կենտրոն տարածում: Ամենակենտրոնում Դուոմոն է և Վիտտորիո Էմանուել II պատկերասրահը: Հյուսիսում Լա Սկալան է, Բրարա և Մոնտե-Նապոլեոնե թաղամասերը, Միլանի Կենտրոնական և Պորտա Գարիբալդի կայարանները: Հարավային մասում Համալսարանն է, Վելասկա աշտարակը, Սան-Լորենցո-Մաջորեն: Արևմուտքում Սանտ-Ամրոջիո գիտական թանգարանն է, Սանտա-Մարիա-դելլե-Գրացին` դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքով» և Կաստելլո պալատով, որը մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկ:

Միլանը նորաձևության համաշխարհային կենտրոններից մեկն է։ Այստեղ հավաքված են բոլոր հայտնի նորաձևության տների բուտիկներն ու ցուցասրահները: Դուոմոյի հրապարակից սկսում են նորաձևության փողոցները` Սպիգ, Մոնտենապոլե, Վիտտորիո Էմանուելե, Սանտ-Անդրեա, Մանցոնի: Այստեղ են գտնվում հայտնի D&G, Prada, Gucci, Hermes, Louis Vuitton, Armani, Versace, Cavalli բրենդների բուտիկներն ու ցուցասրահները: Միլանի նորաձևության շաբաթը անց է կացվում փետրվար և սեպտեմբեր ամիսներին:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook