Friday, March 29, 2024
Նորություններ

Մոռանալ՝ ում ինչ է ձեռք տալիս. նախարարը՝ ծննդօգնության ոլորտում բարեփոխումների մասին

Ծննդօգնության ոլորտում բարեփոխումներն օրվա պահանջ են՝ առողջապահության նախարարությունում ծննդօգնության ոլորտի առաջատար մասնագետների աշխատանքային խորհրդակցության ժամանակ շեշտել է առողջապահության նախարարը: Արսեն Թորոսյանը կարևորել է մասնագետների անմիջական ներգրավվածությունը համակարգային փոփոխություններին՝ միաժամանակ շեշտելով, որ այս համատեքստում պետք է մի կողմ թողնել բոլոր սուբյեկտիվ մոտեցումները: «Մոռանալ՝ ում ինչ է ձեռք տալիս: Առաջարկում և խնդրում եմ, որ դուք էլ մասնակցեք ոլորտի բարեփոխումներին: Համակարգային որոշ փոփոխությունների մասով պետք է արագ արդյունքներ ունենանք, իսկ գլոբալ համակարգային փոփոխությունները պահանջում են առավել երկարատև, ծավալուն աշխատանք»,-նշել է Թորոսյանը:

Նախարարի փոխանցմամբ՝ եկող տարի առողջապահության ոլորտի բյուջեն աճելու է, ըստ այդմ՝ ավելանալու են նաև հատկացումները ծննդօգնությանը: Այս տարի կլինեն ֆինանսական շտկումներ, մյուս տարի սպասվում են առավել էական փոփոխություններ: Մոր և մանկան առողջության պահպանումը շարունակում է մնալ առաջնահերթ, և ծնելիությունը խթանելու համար մեծ է համակարգային փոփոխությունների դերը:

Ծննդօգնության ոլորտի մասնագետների աշխատանքային քննարկման արդյունքները կամփոփվեն և առաջարկի տեսքով կներկայացվեն նախարարին:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook