Thursday, March 28, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Մոսկվա-Երևան օդանավն արտակարգ վայրէջք է կատարել. ուղևորներից մեկը մահացել է

Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող Nordwind Airlines ավիաընկերության օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում: Այս մասին հայտնել էր РЕН ТВ հեռուստաալիքի կայքը՝ մանրամասնելով, որ օդանավի ղեկավարությունը նման որոշում է կայացրել, երբ ուղևորվողներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, ավելի ուշ կինը մահացել է:

Tert.am-ի հետ զրույցում տեղեկատվությունը հաստատեցին Nordwind Airlines ավիաընկերությունից:

«Այո, տարեց տիկնոջ ինքնազգացողությունը վատացել է, որդին նրա հետ է եղել, Դոնի  Ռոստովում իրենց իջեցրել են, այնուհետև չվերթը շարունակել են, չենք կարող ասել, թե ինքնազգացողության վատացման պատճառը որն է եղել»,-նշեց ընկերության օպերատորը:

Նա մանրամասնեց, որ կինը 1935թ. էր ծնվել:

Նշենք, որ ռուսական РЕН ТВ հեռուստաալիքի կայքը հայտնում է, որ Nordwind Airlines ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթի ուղևորվողներից մեկը թռիչքի ժամանակ իրեն վատ է զգացել, ինչի պատճառով օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Դոնի Ռոստովի Պլատով օդանավակայանում:

Ուղևորը, որը Հայաստանի քաղաքացի էր, մահացել է: Կայքը տեղեկացնում է, որ օդանավում 176 ուղևոր է եղել և 6 հոգանոց անձնակազմ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook