Friday, April 19, 2024
ՆորություններԺամանց

Մումիո

 

ՄումիShilajit-1 (1).jpgո, լեռնային բալասան, բնական ծագման կենսաբանորեն ակտիվ նյութ. խեժանման է, արտահոսում է ժայռերի ու լեռների ճեղքերից։ Պարունակում է մեծ քանակությամբ օրգանական և անօրգանական նյութեր, հիպուրաթթու, ամինաթթուներ, խեժեր, մոմանյութ, բուսական մնացորդներ և միկրոտարրեր։ Պինդ կամ առաձգական տձև կտորներ են, ունեն հարթ կամ անհամաչափ ծակոտկեն մակերևույթ։ Օժտված են բալասաններին բնորոշ հոտով։ Նկարագրված է Մումիոյի 4 տարատեսակ․ ոսկյա (կարմիր գույնի), արծաթյա (սպիտակ), պղնձյա (երկնագույն կամ կապույտ) և երկաթյա (սև կամ գորշ դարչնագույն)։ Հանդիպում է Հիմալայներում, Արաբիայի, Իրանի, ՄԺՀ, ՍՍՀՄ և այլ երկրների լեռներում։ Ժողովրդական բժշկության մեջ կիրառվում է ավելի քան 2 հզ տարի։ Մարմնի տոնուսը բարձրացնելու, վերքերն ապաքինելու և ուռուցքները բուժելու համար Ամիրդովլաթ Ամասիացին խորհուրդ էր տալիս օգտագործել մումիոն։ Օգտագործվում է ոսկրային հյուսվածքի վերականգնումն արագացնելու, բրոնխային ասթմայի, տուբերկուլոզի, ստամոքսաաղիքային համակարգի, շնչառական ուղիների, միզաքարային, մաշկային հիվանդությունների բուժման և վերքերի ապաքինման համար։

Իրանի և Հնդկաստանի բժիշկները օգտագործել և շարունակում են օգտագործել այն վնասվածքների դեպքում ՝ որպես հիմնական միջոցներից մեկը բժշկության մեջ: Հայտնի է,որ մեղրամոմը Արևելքում կոչվում է մումիո, որտեղից էլ առաջացել է մումիո անունը, այն ունի բուսական, կենդանական և հանքային ծագում: Մումիոն մարդու ջերմաստիճանի հետ շփման ժամանակ այն թեթևանում է և ունենում է յուրահատուկ հոտ,դառնահամ է և եթե լցնենք տաք ջրի մեջ,ապա բնական մումիոն կհալչի առանց որևէ հետքի: Այն կազմված է շուրջ 80 բաղադրիչներից՝ քիմիական տարեր, մետաղական օքսիդներ, ամինաթթուներ, ճարպաթթուներ, վիտամիններ,
եթերայուղեր,մեղվի թույն,խեժ: Նույնիսկ ժամանակակից գիտությունը դեռեւս չի կարողացել բացահայտել և նկարագրել այս նյութի բոլոր օգտակար հատկությունները:Այնուամենայնիվ ուսումնասիրողները եկել են այն եզրակացության,որ այն ունի շատ կարևոր հատկություններ, որնցից են օրինակ կոսմետոլոգիական խնդիրների դեմ պայքարը, քաշի նվազեցումը և առողջության լավացումը:

defaultԱլթայան մումիոյի օգտակար հատկությունները

  1. Հակաբորբոքային է
  2. Հակատոքսիկային
  3. Մանրէասպան
  4. Վերականգնող
  5. Հակավիրուսային

Այն նաև կարգավորում է օրգանիզմի նյութափոխանակությունը,մեծացնում է պաշտպանությունը վարակների դեմ,կարգավորում է խոլեստերինը, շաքարը և հեմոգլոբինի քանակությունը արյան մեջ,նպաստում է մարմնի ընդհանուր երիտասարդացմանը: Լեռնային ոսկը շատ օգտակար է նաև նրանց համար, ովքեր տուժել են քիմիական թունավորումից: Նպաստում է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքների, ցրտահարության և այրվածքների, թարախային և բորբոքված վերքերի բուժմանը: Պայքարում է բերանի լորձաթաղանթի հիվանդությունների, հոդացավերի դեմ:

Դեմքի համար նախատեսված մումիոն.

  1. Հարթեցնում է մաշկի բարակ կնճիռները
  2. հեռացնում է ակնեն
  3. վերացնում է մաշկի չափից ավելի յուղոտությունը:

Շատ օգտակար է նաև մազերի խնամքի համար,այն վերականգնում է վնասված մազերը և նպաստում է մազերի աճին:

Հակացուցված է հղիության, կրծքով կերակրման, ինչպես նաև դեղերի օգտագործման` հատակպես էուֆիլինի ժամանակ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook