Thursday, April 25, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

ՅՈՒՆԵՍԿՕ–ն Դոգայի վալսը XX դարի գլուխգործոց է ճանաչել

Եվգենի Դոգայի վալսը «Իմ քնքույշ ու նուրբ գազան» ֆիլմից, որը 20-րդ դարի ամենահայտնի երաժշտական ստեղծագործություններից է համարվում, ՅՈՒնԵՍԿՕ–ի հատուկ որոշմամբ ճանաչվել է նախորդ դարի 4 երաժշտական գլուխգործոցներից մեկը։ Եվգենի Դոգան «Լուչաֆերուկ», «Վենանսիա» բալետների, գործիքային և երգչախմբային ստեղծագործությունների, սիմֆոնիաների, կվարտետներ, ավելի քան 200 ֆիլմերի երաժտությունների, ավելի քան 260 երգերի և ռոմանսների, 1980 թվականի օլիմպիադայի բացման և փակման արարողությունների երաժշտության հեղինակն է։

Եվգենի Դոգան ծնվել է 1937 թվականի մարտի 1-ին, Ռիբնիցկի շրջանի Մոկրա գյուղում, Դնեստրի աջ ափին։ Նա բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, մի քանի ակադեմիաների ակադեմիկոս։ Նրա անունով է անվանակոչվել № 10504 մոլորակը։

Նյութի աղբյուրը ՝  EnterTrain 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook