Wednesday, April 24, 2024
ՆորություններԺամանց

Յուրա Մովսիսյանը վիրահատվել է և 4 ամիս բաց կթողնի

Հայաստանի ազգային հավաքականի և շվեդական «Յուրգորդենի» հարձակվող Յուրա Մովսիսյանը վիրահատության է ենթարկվել:

Այս մասին հայտնումyura է անձամբ ֆուտբոլիստը ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման միջոցով.

«Շնորհակալություն բժիշկ Մենդելբաումին: Վիրահատությունս շատ լավ է անցել և հենց այսօրվանից սկսվում է ճանապարհը դեպի վերականգնում:

Ինձ դժվար 4 ամիս է սպասվում, բայց ամեն ինչ կանեմ 100%-ով պատրաստ լինելու համար: Շնորհակալ եմ իմ բոլոր աջակիցներին` բարի մաղթանքների և աղոթքների համար:

Շնորհակալ եմ նաև իմ ընտանիքին և ընկերներին, ովքեր միշտ իմ կողքին են: Զարմիկս` Վազգենը, արդեն մղում է ինձ սկսել վարժությունները` վիրահատությունից 3 ժամ անց:

Ես կվերադառնամ»,- գրել է Մովսիսյանն ու տեղադրել այս լուսանկարը:

Հիշեցնենք` Մովսիսյանը վնասվածք էր ստացել Շվեդիայի առաջնության 9-րդ տուրի` «Էրեբրուի» հետ խաղի առաջին կեսում:

Հայ ֆուտբոլիստը, ով տևական դադարից հետո հրավիրվել էր Հայաստանի հավաքական, վնասվածքի պատճառով չկարողացավ միանալ ազգային թիմին:

Նյութի աղբյուրը՝ tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook