Wednesday, April 24, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Նախաճաշին հաճախ օգտագործվող սննդամթերքի տեսակներ, որոնցից հարկավոր է խուսափել

Մասնագետները հաճախ են նշում, որ նախաճաշը շատ կարևոր է ընդհանուր առողջական վիճակի ու լավ ինքնազգացողության պահպանման համար։ Ճիշտ նախաճաշն օգնում է կարգավորել ինսուլինի մակարդակն ու նվազեցնում է շաքարային դիաբետի և ճարպակալման հավանականությունը, սակայն խնդիրն այն է, որ շատ հաճախ մարդիկ նախաճաշին օգտագործում են սննդամթերքի տեսակներ, որոնք ոչ միայն օգտակար չեն, այլև կարող են վնասակար լինել դրանցով օրն սկսելու դեպքում։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երեք մթեք, որոնցից նախաճաշին հարկավոր է խուսափել։

Քաղցր թխուկներ

Տարատեսակ բուլկիները, բլիթներն ու այլ քաղցր թխուկները պարունակում են հսկայական քանակությամբ շաքար ու գլյուտեն։ Նման մթերքը հիանալի տարբերակ է սուրճի հետ համադրելու համար, սակայն նախաճաշին դրանից հարկավոր է խուսափել, քանի որ օրը հսկայական քանակությամբ ածխաջրերով սկսելը լավ սովորություն չէ։

Յոգուրտ

Տարատեսակ հավելումներով յոգուրտն առաջին հայացքից կարող է անվնաս թվալ, մինչդեռ իրականում այն կարող է պարունակել տարատեսակ բուրավետիչներ ու մեծ քանակությամբ շաքար, որոնց հետևանքով մթերքի կալորիականությունը չափազանց բարձր է լինում։ Մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել պատրաստի յոգուրտներից ու նախապատվությունը տալ բնականին՝ համադրելով այն թարմ մրգերի ու հատապտուղների հետ։

Սմուզիներ

Շատերը սմուզիները համարում են ամենաօգտակար նախաճաշը, մինչդեռ իրականում մասնագետները խորհուրդ չեն տալիս օրն սկսել նման մթերքով։ Բանն այն է, որ սմուզիները պարունակում են հսկայական քանակությամբ ածխաջրեր, քանի որ հարուստ են շաքարով, որն այս դեպքում պարզապես ֆրուկտոզայի տեսքով է։

Նյութի աղբյուրը՝ այստեղ 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook