Thursday, April 25, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

Նախանշաններ, որոնք կարող են վկայել երեխայի մոտ աուտիզմի մասին

Սովորաբար երեխայի մոտ աուտիզմի նախանշանները նկատելի են դառնում նրա կյանքի երկրորդ տարում,սակայն երեխաների վարքագծի մասնագետ Վինա Ահուջայի խոսքով, որոշ դեպքերում աուտիզմը նկատելի էլինում ավելի վաղ՝ 12-24 ամսականում:

Բժիշկը ներկայացնում է այն հիմնական նախանշանները, որոնք կարող են վկայել երեխայի աուտիզմի մասին.

  • Երեխան չի ժպտում
  • Երեխայի հետ աչքի կոնտակտը դժվարությամբ է հաստատվում
  • Երեխան վաղ տարիքում չի թոթովում կամ չի խոսում 1 տարեկանում
  • Անդադար ինչ-որ առարկաներ է շարում իրար վրա
  • Անկանոն թափահարում է ձեռքերը
  • Պտտվում է
  • Չի կարողանում ձեռք տալ որոշ ուտելիքի կամ որոշակի կառուցվածք ունեցող առարկաների

Մասնագետը նշում է, որ երբեմն այս նշանները նկատելը դժվար է, մինչեւ որ երեխան չի հասնումնախադպրոցական տարիքի:

Որոշ մարդիկ կարծում են, որ աուտիզմ կարող են ունենալ միայն այն երեխաները, որոնք չեն շփվում, չենխոսում եւ խնդիրներ ունեն կենսական այլ ֆունկցիաների հետ, սակայն բժիշկ Ահուջայի խոսքով՝ երեխանկարող է ունենալ շատ բարձր IQ, բայց, միեւնույն է, նրա մոտ աուտիզմ հայտնաբերվի:

Եթե Ձեր երեխայի մոտ նկատել եք նմանատիպ նշաններ, որոնք անհանգստացնում են Ձեզ, ապա արժե դիմել մասնագետի: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որքան վաղ է բուժում ստանում աուտիզմ ունեցող երեխան, այնքան ավելի լավ կենսակերպ է վարում  հասուն տարիքում:

Նյութի աղբյուրը՝ doctors.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook