Thursday, March 28, 2024
ՆորություններԺամանց

Նախապատմական բժշկություն

Չնայած գրառումներ չկան, թե երբ են առաջին անգամ բույսերը օգտագործվել դեղագործական նպատակներով (բուսաբուժություն), բույսերի օգտագործումը հիվանդությունների ապաքինման միջոց վաղեմի պատմություն ունի։ Սերունդները իրար փոխանցելով մեր օրեր են հասցրել հնուց եկած բուսաբուժության դեղատոմսերը։

Եգիպտոսimages (2)

 Հին Եգիպտոսում մշակվել էր հարուստ, բազմազան և արդյունավետ բժշկական ավանդույթներ։ Հերոդոտոսը եգիպտացիներին նկարագրում էր որպես «Լիբիացիներից հետո ամենաառողջ մարդիկ», ինչը պայամանավորված էր չոր կլիմայով և այնտեղ գործող նշանակալի հանրային առողջապահական համակարգի։ Ըստ նրա եգիպտացիների մոտ բժշկությունն այնքան զարգացած էր, որ յուրաքանչյուր բժիշկ բուժում էր միայն մի հիվանդություն և ոչ ավելի։ Էդվին Սմիթի պապիրուսում տեղ գտած բժշկական տեղեկությունը հնարավոր է մ․թ․ա․ 3000-ականների վաղեմություն ունենա։ Ամենավաղ վիրահատությունն իրականացվել է մոտավորապես մ․թ․ա․ 2750 թվականին։ Էդվին Սմիթ պապիրուսը դիտարկվում է որպես մի քանի ավելի վաղ աշխատանքների կրկնօրինակ և գրվել է մ․թ․ա․ 1600-ականներին։ Այն վիրահաբուժության դասագիրք էր, գրեթե ամբողջովին զուրկ մոգական նտածողությունից և մանրամասն նկարագրում է բազմաթիվ հիվանդությունների զննումը ախտորոշումը, բուժումը և կանխատեսումը։ Կահուն գինեկոլոգիական պապիրուսը դիտարկում է կանանց բողոքները, այդ թվում բեղմնավորման խնդիրները։ 34 դեպք, ախտորոշման և բուժման մանրամասն նկարագրությամբ։ Մ․թ․ա․1800 թվականին ամենահին բժշկական տեքստն էր։ Հայտնի է, որ բժշկական հաստատությունները, որ Կյանքի տուն անունն են կրել նույնպես առաջին Եգիպտոսում են հիմնվել, դեռևս առաջին դինաստիայի օրոք։ Ամենավաղ հայտնի բժիշկը նույնպես հին Եգիպտոսից էր՝ Ջյոսեր թագավորի ատամնաբուժների և բժիշկների գլխավորը՝ Հեսիրան, մ․թ․ա․ 27-րդ դար։ Հին Եգիպտոսից էր նաև ամենավաղը հայտնի կին բժիշկը՝ Փեսեշեթ, որ բժշկում էր չորրորդ դինաստիայի ժամանակ։ Նա կին բժիշկների վերակացուն էր, բացի դրանից նա Սեյսի բժշկական դպրոցում ուսուցանում էր մանկաբարձուհիներն։

Միջին Արևելք

Բժշկության վերաբերյալ ամենահին բաբելոնյան տեքստը առաջին Բաբելոնյան դինաստիայի օրոք էր, մ․թ․ա․ երկրորդ հազարամյակում։ Ամենաընդարձակ Բաբելոնյան բժշկական բովանդակություն ուներ «Ախտորոշման տեղեկատու» գիրքը, որ գրել էր Ադադ-ապլա-իդդինա թագավորի օրոք Իսագիլ-կին-ապլի գլխավոր գիտնականը մ․թ․ա․1069–1046 թթ։

Եգիպտացիների հետ միաժամանակ բաբելոնացիները ևս կիրառեցին ախտորոշման, կանխատեսման, ֆիզիկական զննման և դեղամիջոցների պրակտիկան։ Ի հավելումն “Ախտորոշման ձեռնարկը” ներկայացնում էր վիրաբուժության և էթիոլոգիայի մեթոդները։ Այն պարունակում էր հիվանդության սիմպտոմների ցանկ, հաճախ մանրակրկիտ փորձնական դիտարկումներով, հիվանդի մարմնի վրա ի հայտ գալու և տրամաբանական կանոնների օգնությամբ ախտորոշումն ու կանխատեսումն իրականացնելու նկարագրությամբ։ «Ախտորոշման ձեռնարկը» հիմնված է աքսիոմաների և ենթադրությունների տրամաբանական բազմության, հիվանդի զննման արդյունքում հիվանդության ախտանիշների հայտնաբերման միջոցով հիվանդության հայտնաբերումը, պատճառները և հետագա զարգացումները և հիվանդի ապաքինման հնարավորությունները։ Հիվանդության ախտանիշների և հիվանդության բուժումը կատարվում էր թերապեվտիկ մեթոդներով՝ վիրակապերի, խոտաբույսերի և դեղագործական քսուկների օգնությամբ։ Միջին դարերից հետո բժշկությունը շատ քիչ զարգացում ունեցավ։ Եվրոպական երկրներին 200 տարի անհրաժեշտ եղավ հասնելու Միջին Արևելքին։

Հնդկաստան

Սիդհա բժշկությունը որպես կանոն դիտարկվում է որպես մարդկությանը հայտնի ամենահին բժշկական համակարգը։ Ըստ գրառումների Սիդհան ավելի քան 10,000 տարվա պատմություն ունի։ Պղնձի դարերից հիշատակվող Հինդուիզմի սուրբ տեքստ Աթարվավեդան, բժշկությանը վերաբերող հնդկերեն առաջին տեքստերից է, նման է Հին Մոտ Արևելքի բժշկությանը հիմնվում է դևերի Էկզորցիզմի և մոգական գաղափարների վրա։ Ատարվավեդան ներառում է նաև դեղաբույսերի միջոցով տարբեր հիվանդությունների բուժման դեղատոմսեր։ Դեղաբույսերի օգտագործումը տարբեր հիվանդությունների բուժման համար հետագայում կկազմի Այուրվեդայի զգալի մասը։

Այուրվեդան, որ նշանակում է «երկար ապրելու ամբողջական գիտելիք» Հնդկաստանի մեկ այլ բժշկական համակարգ է։ Այուրվեդան հիշատակվում է մ․թ․ա․ 5,000-ից, սկզբում բանավոր խոսքով, այնուհետ նաև բժշկական տեքստերով։

Համաձայն Չարակա ժողովածուի, առողջությունը և հիվանդություններն ամենևին կանխորոշված չեն և մարդկային ջանքերի շնորհիվ կյանքը կարելի է երկարացնել։ Սուսրուտա ժողովածուն սահմանում է բժշկության նպատակը որպես բուժել հիվանդությունները, պաշտպանել առողջությունը և երկարացնել կյանքը։ Այս երկու հնագույն ձեռնարկներն էլ պարունակում են բազմաթիվ հիվանդությունների բուժզննման, ախտորոշման, բուժման և կանխատեսման մանրամասներ։

 

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Leave a Reply

x Close

Like Us On Facebook