Friday, April 19, 2024
ՀայտարարություններՆորություններ

Նախապատրաստվում է Վիրաբույժների եվրոպական միության համաժողովի անցկացումը Երևանում

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն ընդունել է Վիրաբույժների եվրոպական միության պատվիրակությանը` գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Յան Կուլիգի (Լեհաստան) գլխավորությամբ։

Նրանք Հայաստանում են  աշնանը` սեպտեմբերի 26-28-ը Երևանում Վիրաբույժների եվրոպական միության 22-րդ տարեկան համաժողովը և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի հինգ տարին մեկ կազմակերպվող 4-րդ վեհաժողովի անցկացմանը նախապատրաստվելու նպատակով: Համատեղ միջոցառումը կընդգրկի նաև ռեզիդենտների և երիտասարդ գիտնականների Եվրոպական 3-րդ համաժողովը:

Ողջունելով Բելգիայլից, Իտալիայից, Չեխիայից, Բուլղարիայից ժամանած մասնագետներին, Սերգեյ Խաչատրյանը, արձագանքելով վիրաբույժների առաջարկին, նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել դառնալու միջազգային համաժողովի կազմակերպիչներից մեկը։ Նա ընդգծել է, որ նման ներկայացուցչական համաժողովներն անառարկելիորեն նպաստում են  բժշկության տվյալ ճյուղի առաջընթացին։ Նա կարևորել է նաև Հայաստանի   ռեզիդենտների և երիտասարդ գիտնականների մասնակցությունը, ինչը կապահովի նրանց շարունակական մասնագիտական զարգացմանը։

Հանդիպման ընթացքում, որին  մասնակցել են նաև պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանի ղեկավարած Վիրաբույժների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչները, քննարկվել են կազմակերպական մի շարք հարցեր։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook