Thursday, March 28, 2024
Նորություններ

Նախատեսվում է անցկացնել դպրոցականների տեսողության լայնամասշտաբ սկրինինգ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է ԱՄՆ «Հայ ակնաբուժական նախագիծ» (ՀԱՆ) բարեգործական կազմակերպության և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (ԼԱՄՀ) ղեկավար կազմերի հետ:

ՀԱՆ-ը, ակնաբուժական ոլորտի լավագույն մասնագետների ներգրավմամբ, շուրջ 25 տարի է, ինչ ակնաբուժական բարձրորակ ծառայություններ է տրամադրում Հայաստանի բոլոր մարզերի քաղաքային ու գյուղական համայնքներում:

Հյուրերը ներկայացրել են իրենց ընթացիկ և առաջիկա ծրագրերը, ինչպես նաև համատեղ նախաձեռնած առողջապահական տվյալների պահպանման և փոխանակման «Ավետիս» երեխաների առողջության խնամքի էլեկտրոնային հարթակը՝ իր առանձնահատկություններով և հնարավորություններով:

«Ավետիս»-ը տրամադրում է տվյալների վիզուալիզացիա և վերլուծություն, հավաքագրում է տվյալներ առողջապահական ծառայություն տրամադրող ցանկացած վայրից ու աջակցում է և բժշկի աշխատանքին և պացիենտին: Այն մոդուլային համակարգ է, որը նախատեսված է սկսել հիմնական բաղադրիչներով, ապա՝ ժամանակի ընթացքում դրանք համալրել նորերով: Այս համակարգը սկզբնական փուլում ներկայացվում է որպես առողջապահական գործիք ակնաբուժության ոլորտմ:

Քննարկվել են նաև ՀԱՆ-ի կողմից պարբերաբար իրականացված դպրոցական ակնային սկրինինգների արդյունքները, որոնց ընթացքում ստուգվում է դպրոցականների տեսողությունը: Գործընկերները նշել են, նախատեսում են կրկին անցկացնել դպրոցականների տեսողության լայնամասշտաբ սկրինինգ՝ հանրապետության ողջ տարածքում` անհրաժեշտության դեպքում երեխաներին ուղեգրելով հետագա խորացված ակնային հետազոտությունների ու բուժման:

ՀԱՆ-ի տնօրեն Նունե Եղիազարյանը ընդգծել է, որ Գեղարքունիքի մարզում կայանած աչքի շարժական հիվանդանոցը շարունակում է գործել: Նաև նշել է, որ «Ակնային առողջապահական համակարգի վերականգնում ՀՀ մարզերում» ծրագրի շրջանակում մարզային ակնաբուժական կենտրոններ են բացվել Իջևանում, Սպիտակում, Կապանում և Գյումրիում: Մինչև 2020 թվականը նախատեսում են 5-րդ կենտրոնը բացել Վայոց ձորում:

Արսեն Թորոսյանը ողջունել ու դրական է գնահատել նրանց կատարած ահռելի աշխատանքը և շնորհակալություն հայտնել շարունակական համագործակցության համար:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook