Thursday, April 25, 2024
Նորություններ

Նախարարը բուժաշխատողներին հորդորել է առաջ նայել

Լևոն Ալթունյանի  հաջորդ կանգառը Սյունիքի մարզի Սիսիանի բժշկական կենտրոնում էր։ Ծանոթանալով իրականացվող ծառայություններին, դրանց ծանրաբեռնվածությանը, նյութատեխնիկական և կադրային հագեցվածությանը`  հետաքրքրվել է առկա խնդիրներով։

Բուժանձնակազմի հետ հանդիպան ժամանակ Սիսիանի բժշկական կենտրոնի նեղ մասնագետները բարձրացրել են երկրորդ կարծիքի ապահովման խնդիրը։ Լևոն Ալթունյանը նշել է, որ կհստակեցվի մարզային հիվանդանոցներին մայրաքաղաքի բազմապրոֆիլ հիվանդանոցների և առաջատար մասնագետների կողմից խորհրդատվոււթյան ապահովման մեխանիզմը։ Նա միաժամանակ հորդորել է առավել արդյունավետ օգտվել հեռակապի ժամանակակից հնարավորություններից։

Շուրջ 50 տարվա շենքերում ծավալված,  նյութատեխնիկական խնդիրներ ունեցող կենտրոնի մասնագետներին հոսպիտալի հետ միացման կապակցությամբ մտահոգությանն ի պատասխան նախարարը շեշտել է, որ ցանկացած պարագայում թե՛ քաղաքացիների, թե՛ զինվորականների համար կապահովվի ավելի որակյալ բժշկական օգնություն և սպասարկում։

«Ինքներդ էլ գիտեք, որ օպտիմալացումն, իրոք, արդիական է։ Սակայն իմացեք, որ մենք միշտ ձեզ հետ ենք։ Այժմ հարակից ծրագրեր են մշակվում պալիատիվ բժշկության, հոսպիսների կազմակերպման ուղղությամբ։ Դրանցում նոր աշխատատեղեր կստեղծվեն»,-ասել է Լևոն Ալթունյանը։

Նախարարն անդրադարձել է նաև էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրմանը վերաբերող հարցերին` հորդորելով առաջ նայել և վստահել սեփական ուժերին։ Տեղեկացրել է, որ, բացի ուսուցումից, նախարարությունը կօժանդակի նաև համակարգիչներով ապահովման գործում։

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook