Wednesday, April 24, 2024
Նորություններ

Նախարարը ծանոթացավ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում իրականացված աշխատանքներին

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ճանաչողական այց կատարեց Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն, որտեղ ներկայացվեցին կատարված աշխատանքները։ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում տեղադրված PET և նոր սերնդի SPECT սարքերը եզակի են մեր հանրապետությունում, իսկ ցիկլատրոնը` տարածաշրջանում: Նախարարին զեկուցվեց նաև մնացյալ աշխատանքների ծավալները և քայլերի հերթականությունը:unnamed

Լևոն Ալթունյանն ընդգծեց, որ Հայաստանում բացակայում է նման կենտրոնների շահագործման փորձը, հետևաբար վերջինի պոտենցիալի ամբողջական բացահայտումը կարող է իրականացվել միայն փոխշահավետ միջազգային համագործակցության արդյունքում, այդ թվում՝ նաև օգտագործելով Սփյուռքի կարողությունները: Որպես համագործակցության օրինակ՝ նախարարը նշեց Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի կառավարման հանձնելը համապատասխան փորձառություն ունեցող միջազգային կազմակ
երպությանը, որի արդյունքում կապահովվի բժշկական ծառայությունների բարձր որակը, հիվանդների անվտանգությունը, արտադրված ռադիոնուկլիդների տեսականու ընդլայնումը և կենտրոնի արտադրանքի հնարավոր արտահանումն այլ երկրներ:

ՀՀ Առողջապահության նախարարություն

Leave a Reply

x Close

Like Us On Facebook