Wednesday, April 24, 2024
Նորություններ

Նախարարը մասնակցել է «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան վերաբացմանը

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի,  քաղաքապետարանի պաշտոնյաների և մայրաքաղաքի բազմաթիվ բուժհիմնարկների ղեկավարների  հետ մասնակցել է «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան վերաբացմանը։

Անցած դարի 40-ական թվականներին կառուցված շենքն իր դռները կրկին բացել է առաջին անգամ կատարված հիմնանորոգումից հետո։ Շուրջ 300մլն դրամի ներդրման արդյունքում ծննդատունը նաև հագեցվել է անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով,  ստեղծվել են հարմարավետ պայմաններ։

«Վերջին տարիներին մեր հանրապետությունում զգալի հաջողություններ են արձանագրվում անպտղության բուժման, հղիությունների ընդհատումների, ինչպես նաև մայրական ու նորածնային մահուցության  նվազեցման գործում։ Այնուամենայնիվ, ժողովրդագրական ցուցանիշները դեռևս մտահոգիչ են»,-ողջունելով բացման մասնակիցներին՝ նշել է ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, ակադեմիկոս Ռազմիկ Աբրահամյանը՝ երիտասարդներին հորդորելով ավելի շատ երեխաներ ունենալ։ Նա շեշտել է, որ բազմապրոֆիլ հիվանդանոցի տարածքում գործող ծննդատան բանիմաց ու փորձառու մասնագետները, համագործակցելով այլ նեղ մասնագետների հետ, կարող են համալիր դարձնել հղիների հետազոտություններն ու բուժումը։

Այնուհետև բացման հանդիսության մասնակիցները շրջել են նորացված բուժաստատությունում, ծանոթացել  ստեղծված հարմարություններին, շնորհավորել բուժաշխատողներին։ Ավելի հաճախ թևածում էր՝ «թող մեր բոլոր ծննդատներում շատ ու առողջ երեխաներ ծնվեն» բարեմաղթանքը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook