Wednesday, April 24, 2024
Հոգեբանի անկյունՆորություններտեսանյութեր

Նախարարն առաջարկում է փոխել հոգեկան առողջության խնդիր ունեցող հիվանդների բուժման կարգը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Առողջապահության նախարարությունը հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդկանց խնամքի համար 2017  թվականին տրամադրել է  2,7 մլրդ դրամ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ջեմա Բաղդասարյանը նախարարից հետաքրքրվեց՝ արդյոք պատրաստվում է այս ոլորտում օպտիմալացում իրականացնել, ըստ որի՝ հստակ կլինի նման խնդիր ունեցող մարդկանց քանի տոկոսը պետք է ստանա պարտադիր  հիվանդանոցային բուժում։  Նախարար Թորոսյանը նշեց, որ այս պահին Հոգեբուժության մասին օրենք է շրջանառվում, որով նախատեսվում է ստացիոնարների տեղափոխում դեպի ամբուլատուր բուժում, որը կբերի նաև նման խնդիր ունեցող մարդկանց ստատուսի բարձրացման։ «Հոգեկան առողջության խնդիրը լուրջ է, և համարում եմ, որ հոգեկան առողջության խնդիր ունեցողը պետք է գնա ամբուլատոր սպասարկման, ինչպես ամբողջ աշխարհում է։ Ես կարծում եմ, որ մենք այդ ուղղությամբ պետք է գնանք և ստացիոնարներում պետք է պահենք միայն այն մարդկանց, ովքեր վտանգավոր են»,- ասաց նախարարը։  Ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/57700.html

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook