Thursday, April 18, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Նախքան հղիություն պլանավորելը, անպայման հետազոտեք Վահանաձև գեղձը

Նախքան հղիություն պլանավորելը, անպայման հետազոտեք Ձեր Վահանաձև գեղձը և’ սոնոգրաֆիկ,և արյան մեջ վահանաձև գեղձի ֆունկցիոնալ գլխավոր հորմոնները `Թիրեոտրոպ հորմոն`TTH և Թիրոքսին ազատ հորմոնը `T4 free ։
👉❓️Ինչո՞ւ նախքան հղիությունը։
1) ✅️♀️📌Եթե Ձեզ մոտ հայտնաբերվի Վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարում `#հիպոթիրեոզի տեսքով(ցածր արտադրողականություն,Թիրոքսին ազատ հորմոնի ,նորմայից ցածր ,տվյալներ),ապա 🎯Ձեզ անհրաժեշտ է էնդոկրինոլոգի `ներզատաբանի,կոնսուլտացիա։Եվ էնդոկրինոլոգը կշտկի բոլոր ֆունկցիոնալ խանգարումները `նշանակելով համապատասխան դոզաչափով փոխարինող թերապիա `Էութիրոքս կամ Լեվոթիրոքսին դեղերի տեսքով։
2) ✅️♀️📌 Ինչո՞ւ նախքան հղիությունը։Որովհետև մեր գլխուղեղի հիպոֆիզում արտադրվող Թիրեոտրոպ հորմոնը ` ТТГ ,TTH ,շատ 👉👉👉🎯 շատ նման է հղիության հորմոնին`խորիոնալ գոնադոտրոպինին (хорионический гонадотропин) :
ՏԵՍԵՔ,երբ Դուք հանձնում եք Թիրեոտրոպ հորմոնը արդեն հղի ժամանակ, ապա մենք սխալ պատասխան եք ստանալու ,շատ ցածր մակարդակ, որը բնորոշ է տոքսիկ խպիպին ,(հիպերթիրեոզ կամ Բազեդովյան հիվանդություն)։
✅️❓️❓️❓️ Կրկին հարց է ծագում, ինչու՞։Որովհետև հղիության հորմոն Խորիոնալ գոնադոտրոպինը մինչև հղիության 12֊րդ շաբաթը աճում է երկրաչափական պրոգրեսիայով։#Խորիոնալ #գոնադոտրոպինը խթանում է Վահանաձև գեղձի ֆունկցիան այնպես, ինչպես մեր “դիրիժոր “հորմոն Թիրեոտրոպը (ТТГ, TTH):
👉👉👉 Խորիոնալ գոնադոտրոպինը խթանելով մեր #Վահանաձև #գեղձի ֆունկցիան, արտադրվում են մեծ քանակությամբ ազատ թիրոքսին `T4 free,T4 свободный):
Եվ, քանի որ մեր օրգանիզմում կան բարդ հորմոնալ կապեր,ուստի մեր գլխուղեղը քիմիական ազդակ է ստանում ,որ մեր արյան մեջ շատ բարձր քանակությամբ Վահանաձև գեղձի հորմոններ են շրջանառում։Եվ ,ի պատասխան կարգավորիչ գործառույթների, մեր գլխուղեղի հիպոֆիզար👉 Թիրեոտրոպ հորմոնի `(ТТГ ,TTH) քանակությունը իջնում է ,որովհետև իր գործը բավականին անհրաժեշտ քանակությամբ կատարվել է։
Հիմա,հարցը ինչու՞մն է։Եթե մինչև 12 շաբաթական #հղիություն հանձնվի վերոնշյալ հորմոնը,ապա կստացվի, թե կինը ունի տոքսիպ խպիպ։Որպեսզի խուսափենք այս խառնաշփոթից, ապա կամ մինչև հղիություն, կամ էլ հղիության գոնե 14֊15 շաբաթականից հանձնել 👉Թիրեոտրոպ ( TTH ,T4 свободный ) հորմոնը։
23) ✅️♀️📌,եթե արդեն կա հաստատված ներարգանդային զարգացող հղիություն, ապա մանկաբարձ֊գինեկոլոգի և էնդոկրինոլոգի համատեղ այցով կնշանակվի թիրոքսին հորմոնի 📌🎯📍👉հավելյալ 25մգ, դեղաչափ ,որը շատ անհրաժեշտ է զարգացող հղիության համար։Վահանաձև գեղձի հորմոնները մեր օրգանիզմի✅️✅️✅️ “նյութափոխանակության դիրիժոր ” հորմոններն են։
✍️Պրոցեսների մեկնաբությունը շատ բարդ է հասկանալ ոչ բժիշկ մարդկանց համար, բայց,գոնե կարելի է մոտավոր պատկերացում կազմել պլանավորվող այցերի և կատարվող հետազոտությունների մասին։
Եղեք տեղեկացված, սիրելի կանայք և մայրեր։
Բժիշկ`Ժաննա Բալայի Հովհաննիսյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook