Thursday, March 28, 2024
ՀիվանդություններՆորություններԱռողջ ապրելակերպ

Ներարգանդաին ինֆեկցիաներ:Կարևոր է իմանալ ապագա մայրիկներին և ոչ միայն….

crop

Պերինատալմահացության   հիմնական պատճառը ինֆեկցիաներն են:     Նշանակություն ունի, թեերեխան երբ է վարակվում: Եթեինֆեկցվում է մինչևհղիության առաջինշաբաթը, հղիությունըերբեմն ավարտվում էվիժումով,  իսկ երբ սաղմը վարակվում էհղիության 3-4րդշաբաթում, այն սովորբար վերջանում է  կամ էմբիոնի մահվամբ,կամ կարող են առաջանալ բնածին արատներ: Եթե ինֆեկցվում էմինչև 28 շաբաթը /վաղ ֆետալ շրջանում/  հաճախ տուժում էֆիզիկական զարգացումը, ուշ շրջանում /28 շաբաթից հետո/առաջանում են տարածված ինֆեկցիոն պրոցեսներ, որոնքընթանում են  ծանր, ախտահարելով երեխայի կարևոր օրգանները՝ /ուղեղը, սիրտը, լյարդը, թոքերը/, զարգանում են էնցեֆալիտ,հեպատիտ, միոկարդիտ, թոքաբորբ:

Պտղի ինֆեկցիոն ախտահարման  պատճառհաճախ հանդիսանում ենվիրուսները  /կարմրախտի,ցիտոմեգալիայի,հասարակ հերպեսի,էնտերովիրուները,շիճուկային հեպատիտը/,ինչպես նաև տոկսոպլազման, միկրոպլազման, խլամիդիան,հազվադեպ բակտերիաները՝ /ստրեպտոկոկ-B ստաֆիլոկոկ,էնտերոկոկ, աղիքային ցուպիկը/: Վիրուսները մեծ մասամբ թափանցում են հեմատոգեն ճանապարհով, բակտերիաները՝ վերել ճանապարհով, ծննդաբերության ժամանակ:

Ներարգանդայինինֆեկցիաներիախտորոշումը  դժվար է:Հղիների մոտկլինիկական ախտանիշները սակավ ենլինում, իսկ երեխաներիմոտ ինֆեկցիոնպրոցեսները , անկախհարուցիչի ձևից, հաճախ ընթանում են նույնատիպ:
Ցավոք, ներարգանդային ինֆեկցիաները ախտորոշվում են    երեխայինծնվելուց հետո:       Ինֆեկցիոն   ֆետոպաթիանների բուժումըներկայումս քիչ էֆեկտիվ է,ելքը՝ վատ, ապրող երեխաների մոտլինում են կենտրոնական նյարդային համակարգի ծանրախտահարումներ:
Պահպանեք Ձեր և Ձեր  ապագա բալիկների առողջությունը:

Ապրեք Առողջ….

Պատրաստեց Լ. Բունիաթյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook