Friday, April 19, 2024
ՀիվանդություններՆորություններ

Նիհարելը քաղցկեղի կանխարգելման լավագույն մեթոդ

Լայնածավալ հետազոտությունը ցույց է տվել, որ ուռուցքային հիվանդությունների կանխարգելման լավագույն մեթոդը պայքարն է ավելորդ քաշի դեմ:

Ըստ վիճակագրության, ԱՄՆ քաղաքացիների մոտավորապես 33%-ը ներկայում տառապում է ճարպակալմամբ:  Նույն իրավիճակում է նաև Մեծ Բրիտանիայի բնակչությունը, որտեղ նմանատիպ խնդիր ունի բնակչության յուրաքանչյուր հինգերորդը: Սա պատճառ էր, որ ամերիկյան գիտնականները որոշեն իրականացնել համապատասխան վերլուծություն:

Հետազոտությանը մասնակցեց մոտավորապես հինգ միլիոն մարդ: Արդյունքները ցույց տվեցին, որ Մեծ Բրիտանիայի տարածքում յուրաքանչյուր տարի գրանցվում է ավելի քան քսան հազար ուռուցքային հիվանդությունների դեպք այն մարդկանց մոտ, ովքեր չեն հետևում իրենց նորմալ քաշի պահպանմանը:

Հայտնի դարձավ, որ իգական սեռի բնակչության մոտ ավելի քան կիսով չափ քաշի ավելացումը բարձրացնում է արգանդի ուռուցքի առաջացման ռիսկը: Խնդիրներ կարող են առաջանալ նաև աղիներում և կրծքագեղձերում, քանի որ ճարպակալումը բերում է էսթրոգենի անջատման, ինչը նպաստում է օրգան-համակարգերում ուռուցքային հիվանդությունների առաջացմանը:

Ստացված արդյունքների հիման վրա պարզ դարձավ, որ նմանատիպ հիվանդությունների լավագույն կանխարգելումը ավելորդ կիլոգրամների դեմ պայքարն է:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook