Saturday, April 20, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

Նշաններ, որոնցից պետք է հասկանալ՝ շուտով երեխայի ատամները կծկթեն. ե՞րբ պետք է անհանգստանալ

Տարբեր երեխաների մոտ ատամների ծկթումը տարբեր կերպ ու տարբեր ժամանակահատվածում է լինում։ Սակայն կան ընդհանուր նշաններ, որոնք հուշում են, որ շուտով ծկթելու են երեխաների ատամները։

Նշանները կարող են տևել մի քանի օր։ Կան երեխաներ, որոնց մոտ ատամների ծկթումը տեղի է ունենում անսպասելի, անցավ ու առանց որևէ նշանի։

Եթե երեխայի մոտ նկատվում են այս նշանները, ապա հավանաբար ծկթում են նրա ատամները․

  • Առատ թքարտադրություն
  • Լնդերի ուռածություն
  • Նյարդային, անհանգիստ շարժումներ
  • Խնդիրներ քնի հետ
  • Փորձում է կծել, ծամել ամեն ինչ
  • Անընդհատ տրորում է դեմքը
  • Հրաժարվում է ուտելիքից
  • Անընդհատ քաշում է ականջները

Եթե երեխան ունի փորլուծություն և ջերմություն, ապա սա մի կապեք ատամների ծկթման հետ, հատկապես եթե այն տևում է 24 ժամ և ավելի։ Թեպետ շատ ծնողներ պնդում են, որ այս նշանները կապված են ատամների ծկթման հետ, այնուամենայնիվ, որևէ գիտական ապացույց չկա սրա վերաբերյալ։ Փորլուծության հավանական պատճառը մասնագետները բացատրում են նրանով, որ երեխաները լնդերի ցավի ու քորի պատճառով ամեն ինչ տանում են բերանը, իսկ մանրէներից նրանք կարող են վարակվել։ Եթե երեխան ունի փորլուծություն և ջերմում է, զանգահարեք ձեր մանկաբույժին։

Առհասարակ, ատամները ծկթում են 4-7 ամսականում, սակայն միանգամայն նորմալ է, եթե դա տեղի ունենա ավելի ուշ։

Եթե երեխայի ատամները դեռ չեն ծկթել, սակայն նրա մազերի, եղունգների, ոսկորների աճը, մաշկը նորմալ վիճակում են, ապա վախենալու և անհանգստանալու կարիք չկա։ Պարզապես խորհրդակցեք Ձեր մանկաբույժի հետ. եթե կարիք լինի, նա խորհուրդ կտա դիմել մանկական ատամնաբույժի։

Հիշեք՝ ատամների ուշ ծկթումը չի կարող հուշել երեխայի աճի, զարգացման հետ կապված խնդրի մասին։

Աղբյուրը՝ www.babycenter.com

Leave a Reply

x Close

Like Us On Facebook