Wednesday, April 24, 2024
Նորություններ

Նորածին երեխաների խնամքի համար Ստեփանակերտի բուժհաստատությունները նոր սարքավորումներ են ստացել

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը և արգենտինահայ բարերար Դանիել Յուսեֆյանը «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» և «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ներին նվիրաբերել են 4 նոր սարքավորումներ:

 

62933

 ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի  թղթակցի   հետ  զրույցում   «Արևիկ» մանկական բուժմիավորման  տնօրեն   Մեսրոպ  Մարգարյանն ասել  է, որ  հիվանդանոցը  համալրվել է  գերմանական   «Դրեգեր»   ֆիրմայի    2   գերժամանակակից  կուվեզներով (հատուկ ինկուբատոր), որտեղ  պահվում են   անհաս  և  ցածր  քաշով  ծնված   նորածին   երեխաների:

17105675_817087931818206_1622338204_n

 

«Այս  սարքավորումներն  ապահովում  են       անհաս  երեխաների   խնամքի    բոլոր   պայմանները. դրանք   ապահովված  են   համապատասխան    խոնավությամբ, ջերմաստիճանով,  թթվածնով, որոնց      օգնությամբ նորածինների     կենսագործունեությունը  նորմալ  է  ընթանում:   Սարքավորումն  ունի   նաև  մոնիտոր, որն  ապահովում  է  շնչառական  և  սիրտ-անոթային  համակարգի  գործունեության   բոլոր   պարամետրերը: Երեխան  24   ժամվա ընթացքում  գտնվում  է    վերահսկողության տակ:  Տարվա  կտրվածքով,    կուվեզներում  պահվում   է   15-20  երեխա»,-ասել  է    Մ. Մարգարյանը  և  նշել, որ  մինչ  այսօր  բուժմիավորումում    կար   ընդամենը  2  սարքավորում:

«Մոր և  մանկան առողջության պահպանման կենտրոն»-ի   տնօրեն  Վադիմ  Օսիպովն  էլ   լրացրել   է, որ նորածինների  ինտենսիվ   թերապիայի   բաժանմունքը  համարվում է    կենտրոնի   կարևոր   օղակներից  մեկը, և այն գտնվում  է  ԱՀ  առողջապահության  նախարարության    ուշադրության  կենտրոնում:

17101875_817088051818194_1710125382_n

«Վերջին  տարիների  ընթացքում  պարբերաբար   կենտրոնի  նորածինների  ինտենսիվ   թերապիայի   բաժանմունքը  հագեցվել  է  ժամանակակից  սարքավորումներով:  Այս   սարքավորումները  հնարավորություն  են  տալիս  ԱՀ-ում   ծնված անհաս   նորածինների     լիարժեք  բուժում, հսկողություն և   խնամք իրականացնել: Սարքավորումները   կնպաստեն  էլ   ավելի   բարձրացնել  բուժման  մակարդակը»,-ասել  է  Վ.   Օսիպովը   և   նշել, որ  «Մոր և  մանկան առողջության պահպանման կենտրոն»-ը մինչ  այսօր  ուներ ընդամենը  1-ը. այն    համալրվել  է  ևս  2-ով:

Վ.  Օսիպովի  խոսքով՝  եղած  սարքավորումների մաշվածության   պատճառով   իրենք  չէինք  կարողանում   դրանք    լիարժեք  օգտագործել:

17093895_817088305151502_1151604088_n

Նյութի աղբյուրը՝http://artsakhpress.am

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook