Thursday, March 28, 2024
Նորություններ

«Նորաձևությունը հանուն կանանց առողջության» ակցիա. մարտի 11-ից ապրիլի 7-ը

Կանանց միամսյակի կապակցությամբ մարտի 11-ից ապրիլի 7-ը «Երևան Մոլի» գլխավոր ատրիումում կգործի հայ դիզայներների ցուցահանդես-վաճառք, որի հասույթի 50%-ը կուղղվի անապահով կանանց կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելիչ հետազոտություններին: «Թիմային քննարկում ունեցանք, թե ինչ անենք այս տարի կանանց տոներին:

«Երևան Մոլն» իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի և հայ կին դիզայներների հետ համագործակցությամբ մեկնարկել է «Նորաձևությունը հանուն կանանց առողջության» ակցիան:

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանն նշեց, որ շատ ուրախ է նմանատիպ համագործակցության համար, որի հիմքում հայ կնոջ առողջության ապահովումն է: «Շատ ուրախ եմ և շատ շնորհակալ «Երևան Մոլի» ղեկավարությանը, որ նման նախաձեռնություն են սկսել: Մենք ունեցել ենք նախագծեր, և մեզ դիմել են տարբեր խանութների ներկայացուցիչներ, սակայն այսպիսի նախաձեռնություն առաջին անգամ է:

Նյութի աղբյուրը: meganews.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook