Saturday, April 20, 2024
Նորություններ

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը եղել է առաջատար, կա եւ կլինի»

«Իրավունք» թերթի եւ համաФото Sarafyan Hrant.նուն կայքի ընթերցողների, ինչպես նաեւ խմբագրակազմի կողմից Տարվա լավագույն բուժհաստատություն է ճանաչել «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը` բուժսպասարկման բարձր մակարդակ ապահովելու համար: Այս առթիվ պատվոգիր հանձնվեց «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն ԼԻԴԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ, ով ընդունելով այն` ընդգծեց. «Տասնյակ տարիներ լուռ մեր աշխատանքն ենք կատարել ու չենք բարձրաձայնել ունեցած ձեռքբերումների մասին: Անակնկալի եկա, երբ զանգ ստացա խմբագրությունից, որ մեր բժշկական հաստատությունը ճանաչվել է լավագույնը: Այն, որ ձեր ընթերցողների գնահատականը բարձր է եղել մեր բուժհաստատության մասին, նշանակում է, որ հպարտանալու տեղ ունենք, եւ բուժական մեր գործունեությունը իրականացվում է անթերի, բժիշկ-հիվանդ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են: Մենք երբեք չենք դառնա մասնավոր կամ բիզնես կենտրոն, այլ կմնանք պետական կառույց, ժողովրդավար եւ ամեն ինչ կանենք ժողովրդի համար:

Համոզված եմ, որ մեր բուժհաստատություն դիմած ցանկացած մարդ կարող է փաստել, որ մեզ մոտ մեФото Sarafyan Hrant.ծ զեղչեր են արվում, այստեղ չեն թողնում անօգնական նրանց, ովքեր չունեն պետական արտոնություններ, բայց նաեւ չունեն վճարելու հնարավորություններ: Այս կենտրոնի դռները թակած հիվանդը, եթե կարիք ունի, ապա անկախ իր գրպանի պարունակությունից, ստանում է համապատասխան բուժում եւ օգնություն»:

Տիկին Լ. Մուրադյանը նշեց, որ շուրջ 23 տարվա պատմություն ունեցող «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնն ամենամեծն է Անդրկովկասում, որտեղ տարեկան հետազոտվում եւ բուժվում են ավելի քան 14 հազար մարդ` սրտի հիվանդություններով: Կատարվում են ավելի քան 800 վիրահատություն եւ իրականցվում ավելի քան 700 ստենտավորում. «Իհարկե, վիրահատությունների ավելացումը կամ պակասումը որոշիչ կրիտերիա չէ: Հատկապես մեր իրականության մեջ վիրահատությունների թիվը կարող է ավելանալ, եթե բիզնեսային լավ քաղաքականություն ես կիրառում, եւ կարող է պակասել, երբ մնում ես բժիշկ եւ աշխատում այնպես, ինչպես պահանջում է բժշկական ծառայությունը»:

Ի դեպ, այստեղ ամեն տարի ավելանում է ոչ միայն տեղաբնակ, այլ նաեւ օտարերկրյա հիվանդների քանակը, ինչի մասին մեր զրուցակիցն ասաց հետեւյալը. «Հաջողությունները «Նորք-Մարաշ» ԲԿ-ում ի սկզբանե են եղել: Աշխարհում, ինչպես գիտեք, որպես մահացության պատճառ, առաջին տեղը զբաղեցնում են սրտային հիվանդությունները, հետո նոր մյուս պաթոլոգիաները: Հուրախություն բոլորիս, պետք է նշեմ, որ Հայաստանում բավականին իջած է  սրտաբանական հիվանդությունների հետեւանքով մահացության տոկոսը: Այս առումով Հայաստանն, իսկապես, պարծենալու տեղ ունի, որովհետեւ մեր այսօրվա ձեռքբերումներով կարող ենք համեմատվել Եվրոպայի ու նույնիսկ ԱՄՆ-ի հետ: Մեր բժշկական կենտրոնը եղել է առաջատար, կա եւ կլինի, ինչը բնական եմ համարում, որովհետեւ գործող մասնագիտական ուժն այստեղ է: Սա, իհարկե, պայմանավորված էր, Հրայր Հովակիմյանի նվիրաբերումով, որը բարեգործական մեծ աշխատանք Фото Sarafyan Hrant.կատարեց մեզ, մեր երկրի եւ հիվանդների համար: Նա հիմք դրեց Հայաստանում այն ծառայությանը, որը երկար ժամանակ այստեղ դոփում էր տեղում` օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով: Հ. Հովակիմյանը հեղաշրջում մտցրեց, եւ մենք դարձանք ուսուցողական, մասնագիտական դպրոց: Ավելին` այլ երկրների համալսարաններում ավարտած մեր բժիշկներն իրենց վերջին մասնագիտական կրթության մասը ստանում են հենց «Նորք-Մարաշում»»:       

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին` Լ. Մուրադյանը հավելեց, որ բուժկենտրոնը պատրաստվում է վերազինման մինչեւ սեպտեմբեր ամիսը. «Նոր ներդրումային քաղաքականություն ենք կիրառելու, սարքավորումների վերազինման ճանապարհով ենք գնալու, բացի դրանից, սրտաբանական նոր ծառայություններ ենք արդեն պլանավորել, որոնք պետք է անպայման ունենանք եւ հիմա զբաղվում ենք այդ ծառայությունների կադրերի պատրաստմամբ»:

Լ. Մուրադյանի փոխանցմամբ` 18 տարեկանից բարձր հիմնական հիվանդացությունը` կորոնար անոթների հիվանդությունն է` ինֆարկտներ, սուր ինֆարկտներ եւ այլն. «Դրանից հետո ձեռքբերովի արատներն են, որոնք տարիների ընթացքում կոմպեսացրել են սրտի աշխատանքը եւ այլն: Կան նաեւ սուր հիվանդություններ, որոնք վերջին ժամանակներս ավելի ակնառու են դարձրել, խոսքը`  աորտայի շերտազատումների մասին է: Դրանք չափից ավելի շատ են եղել ե՛ւ անցած տարի, ե՛ւ այս տարի, որի էթիոլոգիական պատճառները բազմազան են, որեւէ շեշտադրում չի կարելի անել: Այն ենթադրում է ծանրագույն վիրահատություն. շատ սուր վիճակ է, որը կարիք ունի անմիջական միջամտության, որովհետեւ հիվանդը կարող է րոպեների ընթացքում նույնիսկ մահանալ: Ուրեմն` եթե սխեմատիկ պատկերացնենք, թե որ պաթոլոգիաներն են ավելի աչքի ընկնում, ապա պետք է առանձնացնենք սուր կորոնար համախտանիշները, որոնք հիմնականում բնորոշ են 40-ից հետո, բայց, ցավոք, վերջին տարիներին երիտասարդացել է այդ տարիքը, այսինքն` ունենում ենք հիվանդներ 30-35 տարեկան, նույնիսկ եզակի դեպքերում` 28 տարեկան»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Աղբյուրը՝http://iravunk.com/

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook