Thursday, April 25, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում» կատարված վիրահատությունը փրկել է 7 օրեկան երեխայի կյանքը:

48396503_1985269711512311_2660928283654225920_nԵրևանի «Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի» բժիշկներին հաջողվել է փրկել նորածնի կյանքը վիրահատական եղանակով: Իջևանի ծննդատանը առանց ծննդաբերական բարդությունների ծնված երեխայի մոտ շնչառական անբավարարության նշաններ էին ի հայտ եկել: Երեխան շտապօգնության մեքենայով տեղափախվել էր «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկական ռեանիմացիոն բաժանմունք, որից հետո նույն հիվանդանոցի ռեանիմատոլոգի ուղեկցությամբ նորածինը տեղափոխվել էր «Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի» վերակենդանացման բաժանմունք և միացվել արհեստական շնչառության սարքին: Երեխային հետազոտելու ժամանակ հայտնաբերվել էր բնածին ծանր զարգացման արատ` աորտայի աղեղի ընդհատում երկրորդ տեսակի, որն իրենից ներկայացնում է սրտի ծանր արատ և առանց վիրահատական միջամտության կյանքի հետ անհամատեղելի է՝ աորտան ձախ քնային զարկերակից հետո ընդհատվում է, ձախ ենթաանրակային զարկերակը և վայրէջ աորտան դուրս է գալիս բոտալյան ծորանից, ինչպես նաև երեխան ուներ միջփորաքային միջնապատի դեֆեկտ։ Ծնվելուց հետո դա արագ զարգացող ծանր շնչառական անբավարարության պատճառ էր դարձել` կյանքին սպառնացող վտանգով: 07.12.18-ին փոքրիկը վիրահատվել էր: Վիրահատությունը կատարել են ՆՄԲԿ սրտային վիրաբույժ Գագիկ Հեբոյանը և ամերիկահայ մանկական սրտային վիրաբույժ Խաչիկ Տուրբենդյանը: Ինչպես նշեց վիրաբույժ Գագիկ Հեբոյանը, սա հազվագյուտ վիրահատություն է, որն իրականացվել է արյան արհեստական շրջանառության ամբողջական հիպոթերմիկ կանգի պայմաններում։ Իրականացվել է աորտայի աղեղի ամբողջական շտկում և միջփորոքային միջնապատի դեֆեկտի միջնապատի դեֆեկտի պլաստիկա։ Հետվիրահատական շրջանը հարթ է ընթացել, 12.12.18-ին անջատվել է արհեստական շնչառության սարքից: Երեխան արդեն գտնվում է հետվիրահական բաժանմունքում, վիճակը կայուն է, մոտ օրերս դուրս կգրվի ստացիոնարից։ 

աղբյուրը՝ https://www.facebook.com/Nork-Marash-Medical-Center-NMMC

Leave a Reply

x Close

Like Us On Facebook