Friday, March 29, 2024
ՀայտարարություններՆորություններ

«Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում» կատարվել է անհետաձգելի վիրահատություն` 31-ամյա երիտասարդ կնոջ սրտից հեռացվել է հսկայական նորագոյացություն

Մի ամսվա մեջ երկրորդ գոյացության հեռացում։
«Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում» կատարվել է անհետաձգելի վիրահատություն` 31-ամյա երիտասարդ կնոջ սրտից հեռացվել է հսկայական նորագոյացություն:
Ս.թ. մարտի 15-ի առավոտյան կինը ունեցել է սրտխփոցի զգացում, նևրոլոգիական խնդիրներ և ուշագնացություն, որից հետո տեղափոխվել է «Գյումրի Բժշկական Կենտրոն»։ Էխոսրտագրով ձախ նախասրտում ծավալուն գոյացություն է հայտնաբերվել։ Օնլայն (առցանց) ռեժիմով` ի դեմս տնօրեն Miqael Adamyan Միքայել Ադամյանի, արագ կոնսիլիում հրավիրվեց ՆՄԲԿ-ի թիմի անդամների`ընդունարանի պատասխանատու սրտաբան Քրիստինե Առաքելյանի, սիրտ-անոթային ծառայության ղեկավար, սրտային վիրաբույժ Gagik Heboyan Գագիկ Հեբոյանի և «Գյումրի Բժշկական Կենտրոնի» Gyumri Medical center մասնագետների միջև և որոշում կայացվեց պացիենտին անհետաձգելի կարգով տեղափոխել Երևան։
Պացիենտը հոսպիտալացվեց, կատարվեց կոնտրաստային ՀՏ հետազոտություն և կորոնարոգրաֆիա, հաստատվեց միքսոմա ախտորոշումը: Չնայած գոյացության հսկայական չափերի և հավանական բարդությունների առկայությանը որոշվեց իրականացնել նորագոյացության հեռացում։ Այն առանձնահատուկ և վտանգավոր էր նրանով, որ հսկայական գոյացությունը տեղակայված էր բարակ ոտիկի վրա և մասնակի պատռված էր, ինչը կարող էր հանգեցնել թրոմբոէմբոլիկ բարդությունների։ Կատարվեց անհետաձգելի ծավալային վիրահատություն: ՆՄԲԿ -ի բուժանձնակազմի ջանքերով` ի դեմս՝սիրտ-անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար Գագիկ Հեբոյանի, կրտսեր սրտի վիրաբույժ Հովհաննես Ավդալյանի, սրտի ռեզիդենտ վիրաբույժ Մամիկոն Հովհաննիսյաի, անեսթեզիոլոգ Գոհար Ենգոյանի, պերֆուզիոլոգ Արտակ Վարդանյանի հաջողվեց առանց բարդությունների ավարտել վիրահատությունը: Պացիենտը գտնվում է հետվիրահական բաժանմունքում, գիտակցությունը պարզ, կայուն վիճակում։

Նյութը Nork Marash Medical Center (NMMC) ֆեյսբուքյան էջից

Leave a Reply

x Close

Like Us On Facebook