Wednesday, April 24, 2024
Նորություններ

«Նվիրիր կյանքը» ոչ միայն կյանք է նվիրում

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը մասնակցել է ՀՀ ԱՆ Պրոֆ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բակում կյանքը խորհրդանշող արձանի բացմանը։
Դա «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի պատվավոր նախագահ, առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հերթական նվերն էր այս կենտրոնում բուժվող փոքրիկներին։
Քանդակագործ Արման Դավթյանը (Նուռ), պատմելով արձանի ստեղծման մասին, նշել է, որ աշխարհում մանկության թեմայով արձանները քիչ են, քանի որ մանկությունն արտաբերելը բավական բարդ է և պատասխանատու:
«Ինձ համար սա կարծես մարտահրավեր լիներ. որքանով կկարողանայի ներկայացնել կյանքը, երեխաների աչքերի փայլը…»,-ասել է նա:
Ներկայացնելով քանդակի ստեղծման պատմությունը` Ռիտա Սարգսյան նշել է, որ առաջարկը եղել է հենց քանդակագործի կողմից: «Մի հանդիպման ժամանակ Նուռն ինձ հարցրեց, թե ինչով կարող է օգտակար լինել «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին: Որոշ ժամանակ անց մենք հասկացանք, որ պետք է ստեղծել մի բան, որը կդառնա կյանքի խորհրդանիշ»,-ասել է առաջին տիկինը, ում մեծ նվիրումի շնորհիվ հարյուրավոր մանուկների կյանքեր են փրկվում։ «Մենք շատ կուզեինք, որ յուրաքանչյուր երեխայի համար այս քանդակի տեսարանը իրականություն դառնա»,-ասել է Ռիտա Սարգսյանը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook