Thursday, March 28, 2024
ՀիվանդություններՀոգեբանի անկյունՆորություններ

Նևրոզներ

 

Նեվրոզներն իրենցից ներկայացնում են հոգեկան գերլարվածությամբ պայմանավորված  դարձելի հիվանդությունների խումբ,   որոնք դրսևորվում են նյարդահոգեկան տարբեր խանգարումներով։ Նեվրոզները լայնորեն տարածված հիվանդություն են և ստ ըստ կլինիկական դրսևորումների տարբերում են ՝
ասթենիկ նևրոզներ
հիսթեիիա կամ հիսթերիկ նևրոզներ
կպչուն նևրոզներ

Պատճառներ
Ավելի հաճախ հիվանդանում են թույլ  նյարդային համակարգ ունեցող անձինք։Դրանց անմիջական պատճառ կարող են դառնալ ընկճվածությունը, վիրավորանքը, վախը, վիշտը, հուսահատությունը, անելանելիության զգացումը և հոգեկանը վնասող այլ ապրումներ ու իրադրություններ Նյարդային համակարգի բնածին թուլությունը կարող է պայմանավորված լինել հղիության տոքսիկոզներով և մոր ծննդաբերության ախտաբանությամբ, իսկ ձեռքբերովի նևրոզները՝ վաղ մանկական տարիքում կրած վնասվածքներով ու հիվանդություններով։ Նյարդային համակարգի թուլության և անձի առանձնահատկությունների  ձևավորմանը նպաստում է վաղ մանկական տարիքում երեխայի սխալ դաստիարակությունը։ Երբեմն  ճնշվում են երեխայի շահերը, հաշվի չի առնվում նրա անհատականությունը, մշտապես նվաստացնում են նրան, որի հետևանքով երեխան դառնում է  ամաչկոտ, իր ուժերի նկատմամբ անվստահ, անվճռական, դրանք դժվարացնում են միջավայրին հարմարվելը և հասակակիցների հետ հաnevroz-simptomi-lkuvannya-narodnimi-zasobami_861ղորդակցվելը։ Այլ դեպքերում երեխայի զարգացման վրա կործանարար ազդեցություն է թողնում երեխային որպես ընտանիքի «կուռքե դիտելը, որին ամեն ինչ թույլատրվում է, և բավարարվում ամենաչնչին ցանկությունը։ Երեխային ներշնչում են, որ նա օժտված է արտասովոր ընդունակություններով, գեղեցկությամբ։ Նման դեպքերում երեխայի մոտ չեն առաջանում աշխատելու ցանկություն, դժվարությունները հաղթահարելու կարողություն, նպատակաուղղվածություն և հաստատակամություն, այլ՝ սեփական անձի գերագնահատման դրսևորում։ Դառնալով հասուն և մտնելով ինքնուրույն կյանք՝ այդպիսի մարդիկ մեծ պահանջմունքների և օբյեկտիվորեն փոքր հնարավորությունների անհամապատասխանության հետևանքով հաճախակի ունենում են ծանր ընդհարումներ։ Չափից ավելի խստությունը կամ ավելորդ հոգատարությունը նպաստում են անվճռականության, խռովահուզության, կասկածամտության և բնավորության այլ գծերի ձևավորմանը, որոնք դժվարացնում են արտաքին միջավայրին հարմարվելը։ Մարդկանց մեծամասնության կյանքի ընթացքում, որոշակի իրադրություններում, կարող են առաջանալ նևրոզներ հիշեցնող վիճակներ։ Օրինակ՝ մարդը, որևէ կարևոր իրադարձության սպասելով, հուզական լարվածություն, մտահոգություն, անհանգստություն է ապրում, որն ուղեկցվում Է սրտխփոցով, քրտնոտությամբ, ամբողջ
մարմնի դողով, դեմքի գերարյունությամբ կամ գունատությամբ, փութկոտությամբ։ Առողջ մարդկանց մոտ, երբ իրադրությունը լուծում է ստանում, այդ երևույթները վերանում են։ Նևրոզով  հիվանդի մոտ այդ ամենը պահպանվում են մշտապես, երկար ժամանակ։
Այս կամ այն նևրոզների առաջացումը նշանակալի չափով կախված Է հիվանդի խառնվածքից։ Այսպես՝ այն անձինք, որոնց մոտ գերակշռում Է 1-ին ազդանշանային համակարգը (անմիջական հուզական հակվածությամբ), հաճախ հիվանդանում են հիսթերիկ նևրոզներով։ 2-րդ ազդանշանային համակարգի գերակշռության դեպքում (վերացական դատողությունների և կատարվող իրադարձությունների շուրջ տևականորեն կշռադատելու հակումով անձինք) հաճախ տառապում են սևեռուն վիճակների նևրոզներով:

Պաթոգենեզ
Հիվանդները սովորաբար պահպանում են իրադրությունը ճիշտ գնահատելու և իրենց վարքագծով այն ղեկավարելու ունակությունը։ Հաճախ նևրոզների դրսևորումներում գերակշռում են ներքին օրգանների խանգարումները, որոնք պայմանավորված են դրանց գործունեության նյարդային կարգավորման խախտմամբ։ Նման խանգարումները կարող են ընկալվել որպես ծանր հիվանդության ախտանշաններ, օրինակ՝ սրտխփոցը և սրտի շրջանում տհաճ զգացողությունները և այլն:Տանջող վախը վտանգավոր հիվանդության հանդեպ հիվանդին ստիպում է դիմել մեկ այս, մեկ այլ բժշկի։ Այլ հիվանդների հետ շփվելիս և հիվանդության մասին խոսելիս վախն ուժեղանում է, որն իր հերթին առաջացնում Է վեգետատիվ նոր խանգարումներ՝ հիվանդության թվացող անբուժելիության ծանր ապրումներ։ Թեկուզ նևրոզների դրսևորումները, որպես կանոն, դարձելի են, սակայն դրանց ի հայտ գալն ու անհետանալը հիվանդի կամքից անկախ են։ Հիվանդը չի կարողանում իրեն տիրապետել և բժիշկ-մասնագետի օգնության կարիք է զգում։ Նման դեպքերում հուզական լարվածությունն ու հոգեկան խռովքը հաճախ խանգարում են հիվանդին շարադրել իր գանգատներն ու երկյուղը, իսկ կեղծ ամոթն ու վախը՝ դիմել հոգեբույժի:

Բուժում
Նևրոզները դասվում են նյարդահոգեկան սահմանային խանգարումների շարքը։ Դրանք ուսումնասիրում և բուժում են հիմնականում հոգեբույժները: Սևեռուն վիճակների նևրոզների դեպքում հարկավոր Է հիվանդին հանգստացնել, ընդգծել, որ նրա կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում, օգնել հաղթահարելու երկյուղը, չկշտամբել ու չծաղրել նրա վախը, քանի որ այն կարող Է ավելի վատացնել հիվանդի վիճակը։ Անհրաժեշտ Է հիվանդի ուշադրությունը շեղել այն իրադրությունից, որից վախ Է զգում, հետը զրուցելիս ընդգծել, որ ոչինչ տեղի չի ունեցել, աշխուժացնել նրան և առողջացման հույս ներշնչել: Հիսթերիկ նևրոզների դեպքում վերը շարադրվածը ցանկալի արդյունք չի կարող տալ։ Նման դեպքերում, հիվանդության փաստը չժխտելով և բժշկի խորհուրդների վրա հիմնվելով ու հիվանդին հանգստացնելով, հարկավոր է ընդգծել, որ հիվանդությունը պայմանավորված է տհաճ ապրումներով ու հուզումներով, որ դա բուժում պահանջող նյարդային խանգարում է:

Կանխարգելում
Նևրոզների կանխարգելման նպատակը երեխայի ճիշտ դաստիարակությունն Է, աշխատանքի ունակության, շրջապատի հանդեպ բարյացակամության մշակումը։ Կարևոր են օրգանիզմի կոփումը, սպորտով զբաղվելը, աշխատանքի և հանգստի ռեժիմի պահպանումը։

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook