Saturday, April 20, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Շագանակագեղձի քաղցկեղ. կանխարգելում և բուժում

Այս քաղցկեղն ամենատարածվածն է տղամարդկանց մոտ, և երկրորդ տեղում է բոլոր տեսակի քաղցկեղների շարքում: Սովորաբար այն դանդաղ և սկզբնական շրջանում անախտանիշ զարգացող է: Հիվանդության վաղ ախտորոշումը հիվանդության բուժման ավելի մեծ հավանականության գրավականն է:

Ախտանիշներ

Կարող են ի հայտ գալ հետևյալ ախտանիշները`

  • դժվարամիզություն, հաճախամիզություն, արյունամիզություն
  • կոնքի հատվածում անհարմարավետության զգացում
  • էրեկտիլ խանգարումներ

Ռիսկի գործոններն են

  • տարիքը
  • ժառանգականությունը
  • գիրությունը

Զարգացման փուլերը 4-ն են`

  • 1-ին փուլ

գոյացությունը չի շոշափվում մատնային քննության ժամանակ և այն պատահականորեն հայտնաբերվում է շագանակագեղձի գերաճի ներմիզուկային մասնատման ժամանակ:

  • 2-րդ փուլ

Քաղցկեղը շոշափվում է մատնային քննության ժամանակ, քաղցկեղի տարածման նշաններ չկան, ՊՍԱ-ն բարձր է, և այն ախտորոշվում է բիոպսիայի միջոցով:

  • 3-րդ փուլ

Քաղցկեղն ախտահարում է հարևան օրգանները:

  • 4-րդ փուլ

Քաղցկեղն ախտահարում է լիմֆատիկ հանգույցները և այլ հեռավոր օրգաններ:

Կանխարգելումը

  • Առողջ սննդակարգի և կենսակերպի պահպանումը կարևոր է առողջության պահպանման և հիվանդությունների կանխարգելման գործում:
  • Նորմալ քաշի պահպանում
  • Սկրինինգ հետազոտությունների անցկացում, որի նպատակն է քաղցկեղի հայտնաբերումը վաղ շրջանում:Ս կրինինգայի հետազոտության ժամանակ կասկածելի երևույթների առկայության դեպքում կատարում են հիստոլոգիական հետազոտություն, որոնք են`

շագանակագեղի սպեցիֆիկ անտիգեն (prostate specific antigen (PSA)

ուղիղաղիքային մատնային քննություն (digital rectal examination):

 

Աղբյուրը՝ http://astghikmc.am/hy/shakanakageghdzi-qaghckegh/

Leave a Reply

x Close

Like Us On Facebook