Tuesday, April 23, 2024
Մանկան ԱնկյունՆորություններՏուրիստական նորություններ

Շատ ճանապարհորդող երեխաներն ավելի հաջողակ կլինեն կյանքում. հետազոտություն

Ցանկանո՞ւմ եք, որ ձեր երեխաներն ավելի լավ սովորեն դպրոցում ու ավելի հաջողակ դառնան։ Այդ դեպքում համատեղ անցկացրեք հանգիստն ու ճամփորդեք։
Ինչպես տեղեկացնում է New York Post-ը՝ հղում կատարելով ամերիկյան 1500 ուսուցիչների շրջանում անցկացված հետազոտությանը, մանկավարժների 74%-ը համակարծիք է, որ ճամփորդությունները «խիստ դրականորեն են ազդում սովորողների անձնային զարգացման վրա»։
Հարցվածների 56%-ը հայտարարել է, որ ճամփորդությունները երեխային տալիս են դրական հույզեր, ինչպես նաեւ զարգացնում են հումորի զգացումը։ Պարզվում է՝ նոր մշակույթի հետ ծանոթանալու հնարավորություն ունեցող երեխաներն ավելի շատ հարցեր են տալիս, մտավոր հետաքրքրասիրություն են ցուցաբերում, ավելի հաճույքով են սովորում եւ փորձում ինչ-որ նոր բան իմանալ։
Բացի այդ, ճամփորդող երեխաներն ավելի համբերատար են, հարգանքով են վերաբերվում դիմացինին եւ պատրաստ են համագործակցության։
Մի կողմից՝ նման ուղեւորությունները զգալի հարված են ընտանեկան բյուջեին, բայց, ինչպես համոզված են մանկավարժները, ծնողներն անպայման կստանան իրենց ներդրումների փոխհատուցումը։
Հարցումն անցկացվել է Ուսանողական եւ երիտասարդական զբոսաշրջության ասոցիացիայի (Student and Youth Travel Association) կողմից։
Նյութի աղբյուրը՝ haynews.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook