Friday, March 29, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Շաքարային դիաբետի բուժման նոր մոտեցումները։ Ինչպե՞ս ճիշտ նիհարել և պայքարել ճարպակալման դեմ

aroxjblog.am-ը զրուցել է  <<Կրիոգեն>> բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ  Անահիտ Ավետիսյանի հետ։

Խոսենք ճարպակալման մասին։ Ինչպե՞ս ճիշտ նիհարել և  պայքարել ճարպակալման դեմ։ 

-Ճարպակալումը խրոնիկ հիվանդություն է, որն ուղեկցվում է օրգանիզմում ավելցուկային ճարպի կուտակմամբ : Հիվանդության պատճառները բազմազան են այդ թվում ՝ ժառանգական նախատրամադրվածությունը , սննդային վարքագծի խանգարումները, բարձր կալորիականությամբ սննդի օգտագործումը, ցածր ֆիզիկական ակտիվությունը : Պատճառներից կարող են լինել նաև որոշ էնդոկրին խանգարումներ՝ հիպոթիրեոզ, հիպոգոնադիզմ , հիպերինսուլինեմիա , հիպերկորտիցիզմ։  Ճարպակալում ախտորոշվում է, երբ մարմնի զանգվածի ինդեքսը՝ ՄԶԻ-ն (մարմնի զանգված/հասակ2) > 30կգ/մ2։ Ճարպակալմամբ հիվանդների վարումը կատարվում է էնդոկրինոլոգի և դիետոլոգի կողմից : Նրանք պետք է հասկանան ինչումն է խնդիրը՝ էնդոկրին խանգարումները , ոչ ճիշտ սնվելը թե նյութափոխանակության խանգարումները:
Ներկայումս առկա են բուժման երեք մեթոդ
-ոչ դեղորայքային`սննդակարգ , ֆիզիկական ակտիվություն,
– դեղորայքային,
– վիրաբուժական
Բուժման էֆեկտիվության մեջ կարևոր դեր ունի սննդակարգը։ Կանայք պետք է սահամանափակեն օրական մինչև 1200կկալ,  իսկ տղամարդիկ մինչև 1500կկալ: Ցանկալի է սննդային ռացիոնում ավելացնել բջջանյութերով հարուստ սնունդ:
Խորհուրդ է տրվում սնունդն ընդունել հետևյալ կերպ՝ պարտադիր  նախաճաշել , սննդի ընդունման միջև ժամանակը չպետք է լինի չորս ժամից ավել, վերջին ուտելը պետք է լինի քնելուց 3-4 ժամ առաջ: Սննդակարգը պետք է հսկվի դիետոլոգի կողմից:
Դեղորայքային մեթոդի ժամանակ  նշանակվում են պրեպարատներ, որոնք ընկճում են ախորժակը և նվազեցնում են սննդային նյութերի ներծծումն օրգանիզմում: Վերջիններս նշանակվում են միայն բժշկի ցուցումով։
Վիրաբուժական մեթոդներից է ավելորդ ճարպային հյուսվացքի հեռացում, լիպոսակցիան,աբդոմինոպլաստիկան, ստամոքսի օղակի տեղադրումը, բալոնավորումը։ Վիրաբուժական բուժաման դիմում են ,  երբ սննդակարգը,   դեղորայքային մեթոդները անէֆֆեկտիվ են և ՄԶԻ>40 կգ/մ։

Ասացեք խնդրեմ, ի՞նչ է իրենից ներկայացնում շաքարային դիաբետը։ Որո՞նք են այն ախտանշանները, որոնց  առկայության դեպքում պետք է դիմել բժշկի։

-Ցավոք սրտի նկատվում է շաքարային դիաբետի հիվանդացության աճ: Ներկայումս ամբողջ աշխարհում ՇԴ-ով հիվանդ է մոտ 415միլիոն մարդ և կանխատեսվում է , որ այդ թիվը 2040թ-ին կկազմի  642միլիոն :

Առավել տարածված տեսակներից է  տիպ1 և տիպ2 շաքարային դիաբետները (ՇԴ)։
ՇԴ տիպ 1-ը աուտոիմուն հիվանդություն է, բնորոշվում է ինսուլինի բացարձակ անբավարարությամբ ի հետևանք  բջիջների դեստրուկցիայի :   Առավել հաճախ հանդիպում է երեխաների շրջանում:Այս դեպքում կլինիկական ախտանիշները զարգանում են բավականին արագ՝ 1-2 ամսվա ընթացքում։ Հիվանդության հիմնական ախտանշաններն են՝ արտահայտված թուլություն , ծարավ, բերանի չորություն ,հաճախակի և առատ միզարձակում, նիհարում։ Տիպ 1-ի բուժումը ընդգրկում է միայն ինսուլինոթերապիա։

ՇԴ տիպ 1-ի  դեպքում սննդակարգը  իզոկալորական է, հիվանդները սնվում են հացային միավորներով։ 1 հացային միավորը իրենից  ներկայացնում է ցանկացած սննդում 10-12գր ածխաջուր։ Տարբեր տարիքի և սեռի երեխաների շրջանում օրական հացային միավորի պահանջարկը տարբեր է։

Տիպ 2 շաքարային դիաբետի հիմքում ընկած է ինսուլինոռեզիստենությունը` այսինքն նվազում է հյուսվածքների զգայունությունը  ինսուլինի նկատմամբ: Այն առավել հաճախ հանդիպում է մեծահասակների շրջանում: Հիվանդության զարգացման ռիսկի գործոներն են ՝ ժառանգականությունը, ճարպակալումը, ռաֆինացված սնունդն , պասիվ ապրելակերպը :
Տիպ 2-ը հիմնականում ընթանում է առանց ախտանշաների և կարող է հայտնաբերվել արդեն իսկ բարդությունների առկայության դեպքում` անգիոպաթիաներ, նեյրոպաթիաներ: ՇԴ տիպ 2-ը կլինիկորեն կարող է դրսևորվել՝ թուլությամբ , հաճախամիզությամբ, մեծ քանակով ջրի օգտագործմամբ,  մաշկի քորով , իսկ կանանց մոտ նաև  արտաքին սեռական օրգանների քորով։  Ներկայումս  ի շնորհիվ առողջության առաջնային օղակներում կատարվող սկրինգի `35-68 տարիքի  անձանց գլյուկոզայի որոշում,  հիվանդությունը սովորաբար ավելի վաղ ենք հայտնաբերում :

Բուժման ի՞նչ ժամանակակից մեթոդներ և հնարավորություններ կան։

-Խոսեմ բուժման նոր մոտեցումների մասին: Այժմ ՇԴ ով հիվանդների կյանքի որակը բարելավել է ի շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների և նոր պրեպարատների կիրառման: Նորագույն տեխնոլոգիաներց են սենսորները, որոնք փոխարնում են գլյուկոմետրերին նվազեցնելով չափումների քանակը,  ինսուլինային պոմպերը` նվազեցնելով ինյեկցիաների թիվը։ Նորագույն պրեպարատներից են երկարատև ինսուլինները,որոնց ազդեցությունը 48-72ժ է։Շդ տիպ  2 համար  կան նոր պրեպարատներ, որոնք կիրառվում են շաբաթը մեկ անգամ :

Խորհդատվության  համար դիմեք՝
<<Կրիոգեն>> բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ  
 Անահիտ Ավետիսյան
Ք․ Երևան, Բաբայան 36
 Հեռ. +37493 33 35 20 , +374 93 25 00 44

Leave a Reply

x Close

Like Us On Facebook