Friday, April 19, 2024
Նորություններ

«ՇԵՆԳԱՎԻԹ» ԲԿ-ի վիրաբուժական ծառայությունը 16 տարեկան է

Դեռևս 16 տարի առաջ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, երջանկահիշատակ Սերգեյ Ալեքսանդրի Ուռումյանը և «Շենգավիթ» բժշկական կենտրոնի վիրաբուժական գծով փոխտնօրեն, վիրաբույժ Լևոն Սերգեյի Հակոբյանը հիմք դրեցին հզոր ծառայության ստեղծմանը։

Այսօր արդեն ծառայությունը հայտնի է ՀՀ֊ում ոչ միայն իր առաջատար, փորձառու մասնագետներով, այլ նաև ժամանակակից բուժսարքավորումների հագեցվածությամբ և իրենց գործին նվիրված, պրոֆեսիոնալ բուժանձնակազմով։

Շնորհավորում ենք մեր սիրելի վիրաբույժներին, բոլոր նրանց, ովքեր իրենց ավանդը, սերը, տարիների աշխատանքն ու նվիրվածությունն են ցուցաբերել բաժանմունքի ստեղծման, պահպանման ու զարգացման գործում:

Վիրաբուժական ծառայության բժիշկների և կլինիկայի անձնակազմի բարձր պրոֆեսիոնալիզմը, ժամանակակից սարքավորումներով, կառավարման առաջատար տեխնոլոգիաներով հագեցածությունը մեր աշխատանքի հաջողության երաշխիքն են։👏👏👏

Հ.գ. լուսանկարում վիրաբուժական մե՜ծ ընտանիքի մի մասն է 💛

Նյութը՝ <Շենգավիթ> ԲԿ-ի  ֆեյսբուքյան էջից

Leave a Reply

x Close

Like Us On Facebook