Friday, April 19, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

«Շենգավիթ» ԲԿ-ում հեռացրել են 7.5կգ քաշով մեծ միոմա

Օրեր առաջ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում կատարվել է արգանդի միոմատոզ հանգույցի (միոմայի) հեռացման բարդ և բացառիկ վիրահատություն: Վիրահատության եզակիությունն ու բարդությունն այն էր, որ միոման իր չափսերով բավականաչափ մեծ էր՝ 7.5 կգ քաշով: Իրականում անհնար է հավատալ, որ նման չափսերով հանգույց կարող է լինել օրգանիզմում: Եվ մինչ միոմատոզ հանգույցի հայտնաբերումը , բուժառուն իր մեծացած փորի չափսերը վերագրել է մարմնի կառուցվածքային փոփոխության հետ:
50 ամյա կինը (անուն, ազգանունը հրապարակված չէ նրա ցանկությամբ) «Շենգավիթ» բժշկական կենտրոն է դիմել գանգատվելով որովայնի չափերի մեծացումից, հաճախամիզությունից: Նշված գանգատները վերջին երեք տարիների ընթացքում ուղեկցել են հիվանդին, իսկ միոմատոզ հանգույցը հայտնաբերվել է վեց տարի առաջ՝ 2013թվականին՝ 6սմ չափսերով: Քանի որ գանգատները հաճախակի էին դարձել և բուժառուի (պացիենտի) վիճակը կտրուկ վատացել էր, անհրաժեշտ էր վիրահատական միջամտություն:
Համալիր բուժհետազոտությունն անցնելուց և ախտորոշումը հաստատվելուց հետո կատարվեց բարդ վիրահատություն: «Շենգավիթ» բժշկական կենտրոնի փորձառու մասնագետներին հաջողվեց արդյունավետ հեռացնել մեծ չափսերի միոման: Վիրահատությունը կատարվել է բաց եղանակով, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Աշոտ Սեյրանի Սիրունյանի և Աիդա Բաբալարյանի կողմից՝ արգանդը հավելումներով և 7.5 կգ քաշով միոմատոզ հանգույցով հեռացվել է :
Հետվիրահատական շրջանն անցել է հարթ, առանց բարդությունների: Հիվանդն իրեն լավ է զգում:
Հ․Գ․ վիրահատական լուսանկարները և տեսանյութը հրապարակվում է մասնագիտական նկատառումներից ելնելով, պահպանելով բժշկական էթիկան և բուժառուի թույլատվությունը: Հայցում ենք Ձեր ներողամտությունը և նյարդերից թույլ մարդկանց խորհուրդ ենք տալիս չնայել:

На изображении может находиться: 4 человека, люди улыбаются
На изображении может находиться: один или несколько человек
 Նյութի աղբյուրը՝  /Shengavit MC / Շենգավիթ ԲԿ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook