Thursday, April 25, 2024
Նորություններ

Շիրակի մարզում ներկայացվել է կառավարության հնգամյա ծրագրի առողջապահության ոլորտի հատվածը

ՀՀ առողջապահության նախարարության աշխատանքային խումբը` նախարարի խորհրդական Արտեմիս Տեր-Սարգսյանը, բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանը և ՀՀ ԱՆ առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի ճարտարապետ Արսեն Միրզոյանը Շիրակի մարզի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության աշխատակիցների ուղեկցությամբ այցելել են Մարալիկի առողջության կենտրոն, Արթիկի բժշկական կենտրոն և ծննդատուն, Ախուրյանի և Գյումրու բժշկական կենտրոններ: Այցելության ընթացքում խումբը տեղում ծանոթացել է կենտրոնների շենքային պայմաններին, մատուցվող ծառայությունների ծավալներին, հանդիպել բժշկական անձնակազմի հետ:unnamed

Հանդիպումների ընթացքում ՀՀ ԱՆ աշխատակիցները ներկայացրել են ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի առողջապահության ոլորտի հատվածը, համակարգում նախատեսվող բարեփոխումները, ինչպես նաև առաջիկայում սպասվող մարզային առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրերը և տեսլականը:

Ներկայացված հարցերի շուրջ ծավալվել են քննարկումներ, նախարարության ներկայացուցիչները պատասխանել են բուժաշխատողների հարցերին:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook