Saturday, April 20, 2024
ՆորություններԺամանց

Շնորհավոր Ձեր տոնը, սիրելի կանայք

Գարնանային գեղեցիկ տոնի` Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, իմ շնորհավորանքի ու երախտիքի խոսքն եմ ուզում հղել կանանց և առաջին հերթին`  առողջապահության տարբեր ոլորտներում աշխատող բժշկուհիներին, բուժքույրերին ու մայրապետերին։ Ամենօրյա ձեր նվիրված աշխատանքի շնորհիվ  շատերին կյանք եք պարգևում, թեթևացնում հիվանդի ցավը։

Ձեր հոգատար ու ջերմ վերաբերմունքը երբեմն ավելի շուտ է ապաքինում հիվանդին, քան դեղերը։ Իսկապես, մեծ հարգանքի է արժանի, երբ մարդը կարողանում է նվիրվել իր մասնագիտությանը` աշխատավայրում մոռանալով անձնական ու ընտանեկան հոգսերը։

Բոլորիդ մաղթում եմ քաջառողջություն, անձնական և ընտանեկան խաղաղ ու երջանիկ կյանք։ Թող հաջողությունը լինի ձեր մարդասիրական գործունեության մշտական ուղեկիցը:

Մաղթում եմ, որ Ձեր հոգիներում միշտ գարնանային ու պայծառ տրամադրություն լինի։

 

 Մեծագույն հարգանքով` 

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook