Saturday, April 20, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Շոկոլադե դիմակ դեմքի համար

 

Դե, քաղցրակերներ, ուրախացեք: Ո՞վ չի սիրում շոկոլադ: Չե՞ք սիրում ուտել այն; Իսկ եթե դրանից դիմակնե՞ր պատրաստեք:

Դիմակների համար այն կարելի է ցանկացած քանակով օգտագործել: Շոկոլադով դիմակների օգտակարությունը վաղուց է հայտնի: Այս հոդվածում մենք կներկայացնենք այդ դիմակների գաղտնիքները, ինչպես նաեւ դրանց պատրաստման մի քանի բաղադրատոմս:

Այս դիմակները կարելի է «ամենահամեղը» համարել: Եվ ոչ թե շոկոլադի համեղ որակների պատճառով, այլ նրա օգտակարության շնորհիվ:

– Շոկոլադով դիմակը վերականգնում եւ կարգավորում է դեմքի մաշկի նյութափոխականությունը:

– Մաշկը հագեցնում է սնուցող ու հանքային նյութերով:

– Այս դիմակների շնորհիվ դեմքի մաշկն ավելի առաձգական է դառնում:

– Մաշկն արեւահարության հաճելի երանգ է ստանում:

Նախքան շոկոլադով դիմակի օգտագործումը ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել:

Նախ՝ անհրաժեշտ է որակյալ սեւ շոկոլադ գնել: Դրա մեջ ոչ մի հավելում չպետք է լինի: Այն պետք է նվազագույնը 50 տոկոս կակաո պարունակի:

Այդպիսի դիմակն անհրաժեշտ է քսել բացառապես մաքուր մաշկին, այլապես պետք չէ լավ արդյունք ակնկալել:

Բաղադրատոմս N 1

Այս դիմակը հարմար է նորմալ մաշկի համար: Ձեզ հարկավոր են հետեւյալ մրգերն ու հատապտուղները. դեղձ, ծիրան, խնձոր, տանձ եւ այլն:

Նախապես հալեցրած 50 գրամ շոկոլադին ավելացրեք 3 ճ/գ այն մրգերից, որն ընտրել եք: Այս ամենը լավ խառնեք եւ քսեք դեմքի մաքուր մաշկին: 15 րոպե անց լվացեք:

Բաղադրատոմս N 2

Չոր մաշկի համար առավել օգտակար է հետեւյալ դիմակը: Կրկին հարկավոր է 50 գրամ շոկոլադ, որը նույնպես պետք է հալեցնել: Վերցրեք 1 թ/գ նուշի կամ ձիթապտղի յուղ եւ խառնեք շոկոլադին: Քսեք դեմքին, 10-15 րոպե անց լվացեք տաք ջրով:

Բաղադրատոմս N 3

Հետեւյալ բաղադրատոմսը յուղոտ մաշկի համար է: Այս դեպքում շոկոլադին ավելացնում ենք կոսմետիկ կավ ու կիտրոնի հյութ: Բավական է 1 թ/գ կիտրոնի հյութն ու մի փոքր կավը: Բոլոր բաղադրիչները խառնում ենք եւ դեմքի համար արդյունավետ դիմակ ստանում:

Բաղադրատոմս N 4

Վերցնել 1 թ/գ մեղր եւ կակաո: Այս դիմակը նույնպես ավելի շատ չոր մաշկի համար է: Կակաոն լավ տրորել, ավելացնել մեղրը: Պետք է հալեցրած շոկոլադի խտության զանգված ստացվի: Դիմակը կարելի է քսել դեմքի բոլոր հատվածներին՝ բացառությամբ շրթունքների եւ աչքերի շուրջն ընկած հատվածի: Դիմակի ազդեցության ժամկետն այնքան է, որքան նախորդներինը:

Բաղադրատոմս N 5

Կակաոյի փոշին խառնել սերուցքի հետ, հավասար չափաբաժիններով ավելացնել շագանակագույն շաքարավազ եւ ծովի աղ: Նախքան այս դիմակը քսելը խորհուրդ է տրվում լավ մերսել դեմքը: Դիմակը պետք է անմիջապես ու արագ քսել, քանի որ այն կարող է պնդանալ:

Աղբյուրը՝ fancyjournal.com

Leave a Reply

x Close

Like Us On Facebook