Friday, March 29, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Շոկոլադի ճիշտ չափաբաժինը օգտակար է

Դժվար թե ինչ-որ մեկը կարողանա հրաժարվել շոկոլադից կամ փոխարինել այն ուրիշ ուտելիքով, քանի որ այն շատ համեղ է, չափավոր օգտագործելու դեպքումՙ օգտակար:
Այնուամենայնիվ բոլորը չէ, որ միատեսակ կարծիք ունեն շոկոլադի մասին: Շատերը կարծում են, որ վնասակար է ատամների համար, ոմանք նշում են, որ շոկոլադը կարող է նպաստել ավելորդ քաշին կամ առաջացնել շաքարային դիաբետ:
Ամենայն հավանականությամբ գիտեքՙ շոկոլադը ունի դառը համ. այդ զգացողությունը պայմանավորված է ալկալուիդների խմբի քիմիական նյութերի առկայությամբ: Հետևաբար շոկոլադի արտադրության մեջ  քաղցր համ ստանալու համար ավելացնում են մեծ քանակությամբ շաքարավազ և ճարպեր:
Քանի որ շոկոլադ ավելացնում են այլ քաղցրեղենի մեջ, այն չի պահպանում է վիտամինները, հանքային նյութերը: Արդյունքում քաղցրեղենի օգտագործումը նպաստում է ախորժակը լավացմանը, առաջացնումՙ ավելորդ քաշ, ի վերջո հանգեցնում է առողջության վատթարացմանը:

  • Ավելորդ քաշ ունեցող մարդիկ պետք է ընտրեն ցածր շաքարավազի պարունակույթյամբ շոկոլադ և օգտագործեն 2-3 շոկոլադե սալիկից ոչ ավելի:

Շոկոլադը պարունակում է կոֆեին, ինչը ավելացնում  է սրտի կաթվածի հնարավոր վտանգը, նպաստում արյան ճնշման աճին: Այն մարդիկ, ովքեր սրտի նոպաներ են ունեցել, բժիշկները խորհուրդ են տալիս նվազեցնել շոկոլադի սպառումը: Մեկ բաժակ կակաոն կամ տաք շոկոլադը կարող է պարունակել 6-ից 42 մգ կոֆեին:

  • Կալորիականությամբ 150 գրամ շոկոլադը համարժեք է 1.5 կգ խնձորի:

Շոկոլադի բաղադրության  մեծ քանակությամբ ճարպեր կան (մինչև 40գ-100գ), ինչը բացասական ազդեցություն է ունենում սրտանոթային համակարգի վրա:
Քանի որ երեխաները քաշով ավելի թեթև են և նյութափոխանակության առանձնահատկություններ ունեն, այդ չափաքանկով կակաոն կարող է վտանգ ներկայացնել երեխայի առողջության համար: Այդուհանդերձ երեխաների համար շարունակում են սիրելի մնալ կակաոն և կաթով տաք շոկոլադը:
Մինչև երկու տարեկան երեխաներին չի կարելի շոկոլադ տալ, քանի որ շոկոլադը կարող է փորկապություն, անքննություն առաջացնել երեխայի մոտ, չի կարելի  հատկապես այն դեպքում, երբ երեխան ալերգիկ է:

  • Երեխաները պետք է շոկոլադ ուտելուց հետո լվանան ատամները, իսկ մայրիկները պետք է օգնեն նրանցՙ կատարելու այդ գործողությունը:

Անհրաժեշտ է նկատել, որ շոկոլադը նաև օգտակար է, պարզապես պետք է ուշադրություն դարձնել շոկոլադի ճիշտ չափաքանակի օգտագործմանը, քանի որ այն կնպաստի առողջության կայունությանն ու լավացմանը: Արժե օրական 30-40 գրամ շոկոլադ օգտագործել:
Ամեն անգամ, երբ մենք շոկոլադ ենք ուտում (հատկապես սև և դառը շոկոլադը պատասխանատու է էնդորֆինի արտադրության համար) առաջանում է դրական լիցքեր, որի ազդակները ստանում է ուղեղըՙ օրվա ընթացքում էներգիա ապահովելով:

  • Շոկոլադը համարվում է նաև հակադեպրեսանտ:

Շոկոլադը  կարգավորում է արյան ճնշումը, բարելավումՙ  արյան շրջանառությունը անոթներում և դրական ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա:

Նյութի աղբյուրը՝ այստեղ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook