Wednesday, April 24, 2024
Նորություններ

ՇՈՒՏՈՎ . ՌԱԴԻՈՅՈԴՈԹԵՐԱՊԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

34162929_1885339231533409_4299231644474146816_nՀայտնի է, որ վահանաձև գեղձի քաղցկեղի բուժման եղանակների շարքում առաջատար և մեծ դերակատարում ունի ռադիոյոդոթերապիան: Երկար տարիներ բուժման այս եղանակը մեր երկրում անհասանելի էր և հիվանդները ստիպված մեկնել են արտերկիր:

Այսուհետ բուժումը յոդի ռադիոիզոտոպներով հասանելի կլինի նաև Հայաստանում: Ուռուցքաբանության ազգային կենտրոնում պլանավորվում է ներդնել և գործարկել բուժման այս մեթոդը:

Ներկայում ՈւԱԿ-ում ավարտվել են նախապատրաստական բոլոր աշխատանքները և հունիսի 4-ից կմեկնարկեն շինարարական և վերանորոգման աշխատանքները` ստեղծելու միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան պայմաններ Հայաստանում առաջին անգամ իրականացնելու ռադիոյոդոթերապիա:

Ս/թ սեպտեմբերից ՈւԱԿ-ում կգործարկվի վահանաձև գեղձի քաղցկեղի համալիր բուժման մաս կազմող ռադիոյոդոթերապիայի ստորաբաժանմունքը:
Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն

Նյութի աղբյուր՝  https://web.facebook.com/OncologyMedicalCenter/photos/a.902087416525267.1073741828.902078933192782/1885339224866743/?type=3&theater

Leave a Reply

x Close

Like Us On Facebook