Friday, March 29, 2024
Նորություններ

Շրջայց` ՀՀ ԱՆ նարկոլոգիական հանրապետական կենտրոնում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է ՀՀ ԱՆ նարկոլոգիական հանրապետական կենտրոն` ծանոթանալու մատուցվող ծառայություններին և անձնակազմին:

Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սուրեն Նազինյանը նախարարին մանրամասն ներկայացրել է մատուցվող ծառայությունները, գործունեության ընթացքում առաջացող խնդիրները, ինչպես նաև կենտրոնի հետագա զարգացման հեռանկարները:

Արսեն Թորոսյանը շրջել է կենտրոնի կլինիկական-տոքսիկոքիմիական լաբորատորիայում և դիսպանսեր բաժանմունքում: Ներկայացվել  է նաև դիսպանսեր բաժանմունքում իրականացվող մեթադոնային փոխարինող բուժման ծառայությունը։

Այնուհետև Արսեն Թորոսյանն այցելել է կենտրոնի ստացիոնար բաժանմունքներ, որտեղ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում:

Շրջայցի ավարտին նախարարը հանդիպել է Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի անձնակազմին և պատասխանել նրանց հուզող հարցերին` աշխատանքային պայմանների, բժշկական ծառայությունների մեթոդաբանության վերանայման վերաբերյալ և այլն:

Արսեն Թորոսյանը նշել է, որ առողջապահության նախարարությունը կենտրոնի տնօրինության հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացրել` «Նարկոլոգիական հանրապետական կենտրոնը» վերանվանել «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»: Նա նաև շեշտել է, որ հանրապետության մասնագիտացված միակ կենտրոնն ունի ռազմավարական կարևոր նշանակություն, զարգացման մեծ պոտենցիալ և մշտապես գտնվելու է առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում:

«Մենք փաստացի կախվածությունների էպիդեմիայի մեջ ենք` տարբեր տեսակի, թե նյութական կախվածությունների, թե ոչ նյութական: Վերաբերմունքը պետք է լինի պատշաճ», – ասել է նախարարը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook