Tuesday, April 23, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ո՞րն է թվային ֆլյուորոգրաֆիայի առավելությունը

Ժապավենային ֆլյուորոգրաֆիայի համեմատ՝ թվայինի հիմնական առավելությունը ճառագայթման նվազ չափն է: Այդ մասին NEWS. am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Աստղիկ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկական ծառայության վարիչ Նարինե Իգիթյանը:

Նրա խոսքով, իրենց պոլիկլինիկայում տեղադրված թվային ֆլյուորոգրաֆը Հայաստանի առաջնային բուժսպասարկման օղակում միակն է: Համանման սարքավորումներ կան միայն քրեակատարողական ծառայությունում եւ Կենտրոնական հավաքակայանում: Այդ սարքավորման ճառագայթման չափը 5-ից 10 անգամ քիչ է, քան ժապավենայինի:

Մենք մտանք այն սենյակը, ուր տեղադրված է մեքենան. ոչ պատերն էին ստվարացրած, ոչ էլ դռներն էին կապարից, միայն բուժքույրն էր կրում օձիք՝ վահանաձեւ գեղձերը պաշտպանելու համար: Ֆլյուրոգրաֆիայի տվյալներն անմիջապես փոխանցվում են համակարգչի էկրանի վրա: Սարքավորումն օժտված է համակարգչային եզակի ծրագրով, որը հնարավորություն է տալիս պատկերը մշակել մոխրագույնի 256 երանգներով:12458

Նարինե Իգիթյանը թվարկեց սարքավորման այլ առավելություններ եւս. պատասխանը կարելի է ստանալ վայրկենապես, պետք չէ սպասել, մինչեւ ժապավենը երեւակվի: Տվյալները կարելի է էլեկտրոնային տեսքով ուղարկել մասնագետներին՝ խորհրդատվության համար, եւ նաեւ սկվառակով տրամադրել հիվանդին:

Նա հավելեց, որ տուբերկուլոզի եւ թոքերի ուռուցքի հայտնաբերման ցուցանիշը այդ սարքավորմամբ ախտորոշելիս 10-15 անգամ բարձր է:

Նարինե Իգիթյանը նշեց, որ ֆլյուորոգրաֆիան հիմնականում օգտագործվում է որպես սքրինինգային մեթոդ, բայց դրա հետ մեկտեղ այն հնարավորություն է տալիս ախտորոշելու թոքերի ցանկացած փոփոխություն՝ բորբոքայինից մինչեւ ուռցքածին պրոցեսներ, ինչպես նաեւ՝ հսկելու տուբերկուլոզի կամ թոքաբորբի բուժման ընթացքը: Եթե ֆլյուորոգրաֆիան բժշկի մեջ առաջացնում է կասկած, բայց չի տալիս վերջնական ախտորոշում, ապա հիվանդն ուղարկվում է հետագա հետազոտության՝ ռենտգենի կամ ՀՏ-ի:

http://astghikmc.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook