Thursday, March 28, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ո՞ր դեղերը չի կարելի օգտագործել ալկոհոլի հետ

Որ դեղերը չի կարելի օգտագործել ալկոհոլի հետ.

❗️ Ընդհանուր առմամբ, ալկոհոլի հետ չարժե ընդունել որևէ դեղորայքային միջոց:

✅ Նախ, առաջինը, դա հղի է անկանխատեսելի հետևանքներով: Ալկոհոլը կարող է փոխել դեղերի ազդեցությունը` անսպասելիորեն առաջացնելով ոչ բնորոշ քիմիական ռեակցիաներ:
Երկրորդ. կա դեղերի ցանկ, որոնք կտրականապես չի կարելի համակցել ալկոհոլի հետ. դրանք անտիբիոտիկներն են (ապացուցված է նրանց արդյունավետության իջեցումը ալկոհոլի հետ փոխհարաբերության ժամանակ), փսիխոտրոպ դեղերը (քնաբերները, տրանկվիլիզատրները, նեյրոլեպտիկները ալկոհոլի հետ բերում են անկախատեսելի պահվածքի):

📍 Նաև ալկոհոլի հետ չեն համակցվում հակադեպրեսանտները՝ դա ծայրահեղորեն բացասաբար է ազդում մարդու ուղեղի վրա: Բժիշկները խորհուրդ չեն տալիս սպիրտայինը համակցել ճնշումն իջեցնող դեղերի հետ:
❗️ Ամենահաճախ հանդիպող խնդիրը կարող են լինել ալերգիկ ռեակցիաները, որոնք կարող են ծանր ընթացք ունենալ:

Նյութը ՝ Sevada Hakobyan

Leave a Reply

x Close

Like Us On Facebook