Thursday, March 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ո՞ր ըմպելիքն է 90 տոկոսով ավելացնում կերակրափողի քաղցկեղի առաջացման վտանգը

Տարիների հետազոտությունները ցույց են տվել, թե ինչպես կարելի է նվազեցնել պոտենցիալ մահացու հիվանդության վտանգը, գրում է «МедикФорум»-ը:

«Շատ տաք ըմպելիքները կարող են կապված լինել կերակրափողի քաղցկեղի առաջացման 90 տոկոսով մեծ ռիսկի հետ: Տաք ըմպելիքներ խմելու եւ կերակրափողի քաղցկեղի առաջացման ռիսկի միջեւ կապը լավ ապացուցված է: Այսինքն՝ կերակրափողի քաղցկեղի զարգացման ռիսկը մեծանում է, եթե բարձր ջերմաստիճանի թեյ, սուրճ կամ այլ ըմպելիքներ եք խմում»,- պորտալին ասել է ուռուցքաբան Անդրեյ Վորոբյովը։

Թե որքանով տաք ըմպելիքներ խմելը կարող է մեծացնել քաղցկեղի առաջացման վտանգը, զարմանալի է, ինչի մասին վկայում է այս հետազոտությունը: 60°C (140°F) կամ ավելի բարձր ջերմաստիճանի 700 մլ թեյ խմելը «մշտապես կապված է» ռիսկի բարձրացման հետ՝ համեմատած այն մարդկանց հետ, ովքեր խմում են ավելի ցածր ջերմաստիճանի ըմպելիքներ:

«Խմելուց առաջ խորհուրդ է տրվում սպասել, մինչեւ տաք ըմպելիքները սառչեն։ Եթե թողնում եք թեյը խմելուց առաջ մի քիչ սառչի կամ սառը կաթ եք ավելացնում, դժվար թե մեծացնեք քաղցկեղի զարգացման վտանգը»,- հավելել է ուռուցքաբանը։

Սա համապատասխանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախորդ՝ 2016-ի եզրակացություններին, որոնց համաձայն՝ 65°C-ից բարձր ըմպելիքները հավանական քաղցկեղածին են: ԱՀԿ-ի հետազոտությունը ուսումնասիրել է մատե-թեյը, որն ավանդաբար խմում են շատ տաք, հիմնականում՝ Հարավային Ամերիկայում, Ասիայում եւ Աֆրիկայում:

Կերակրափողի քաղցկեղի ռիսկի մյուս գործոններն են՝

  • Տարիքը
  • Ավելորդ քաշը կամ ճարպակալումը
  • Ծխելը կամ թութունի օգտագործումը
  • Ալկոհոլը։

 NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook