Thursday, April 18, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ովքե՞ր պետք է կաթնաշոռ չուտեն

Կաթնաշոռը բավական օգտակար է օրգանիզմի համար. դրա մեջ կան սպիտակուց, ամինաթթուներ, կալցիում, վիտամիններ, մակրո- եւ միկրոտարրեր։ Կաթնաշոռը նպաստում է ոսկրային հյուսվածքի ամրացմանը, բավական արդյունավետ է լյարդի հիվանդությունների կանխման համար, ինչպես նաեւ նպաստում է աղիների կծկումների կարգավորմանը։

Ինչպես նշել է սննդաբան Տամարա Կրամչենինովան, կաթնաշոռի մշտական օգտագործումը հանգեցնում է արյան մեջ հեմոգլոբինի բարձրացմանը եւ նյարդային համակարգի աշխատանքի բարելավմանը, տեղեկացրել է solenka.info-ն։

Բացի այդ, կաթնաշոռի շնորհիվ նվազում է սրտի իշեմիկ հիվանդության առաջացման վտանգը, անոթները դառնում են ավելի ամուր, իջնում է խոլեստերինը։

Բայց կան նաեւ հակացուցումներ. այդ մթերքը չպետք է ուտեն կաթնային սպիտակուցից ալերգիա եւ երիկամների հիվանդություններ ունեցող մարդիկ։ Հակացուցումներից է նաեւ անհատական անմարսելիությունը։ Մասնագետները խորհուրդ են տալիս ավելի զգույշ վերաբերվել կաթնաշոռին աթերոսկլերոզ կամ ճարպակալում ունեցող մարդկանց։

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook