Thursday, March 28, 2024
Մանկան ԱնկյունՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Որո՞նք են մանկական ուղեղային կաթվածի առաջացման պատճառները

‼️Որո՞նք են մանկական ուղեղային կաթվածի առաջացման պատճառները
Ամենածանր հիվանդությունը, որի հետ առնչվում է մանկական օրթոպեդ-վնասվածքաբանը, մանկական ուղեղային կաթվածն է՝ ՄՈՒԿ։
👉ՄՈՒԿ-Ի զարգացման հիմքում ընկած համալիր պատճառներից գլխավորը գենետիկ գործոնն է։ Առաջացման պատճառ կարող են լինել նաև հղիության, ծննդաբերության ընթացքում կամ ծննդաբերությունից հետո երեխայի ուղեղի որոշակի հատվածներում բակտերիալ ինֆեկցիայի, հիպօքսիայի, մեխանիկական տրավմաների հետևանքով բջիջների վնասումը:
🎯Կախված նրանից, թե որ հատվածն է առավել ախտահարված, երեխաների մոտ տարբեր աստիճանի արտահայտվածությամբ տուժում են ինտելեկտը, տեսողությունը, լսողությունը, շարժումները, կոորդինացիան և այդպես շարունակ:
📌Եվ քանի որ մինչև այսօր ուղեղի ախտահարված բջիջները փոխարինելու մեթոդ գոյություն չունի, մենք փորձում ենք պայքարել երկրորդային հետևանքների դեմ, ինչպես նաև այնպես անել, որ ուղեղի առողջ հատվածը իր վրա վերցնի ախտահարվածի ֆունկցիան (ուղեղը «մկան» է, որը հնարավոր է մարզել):

Նյութը ՝

բ.գ.դ. Արա Այվազյան` օրթոպեդ-վնասվածքաբան
«Մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության» բաժանմունքի վարիչ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook