Tuesday, April 16, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Որո՞նք են սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները

Որո՞նք են սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները և ինչ ճանապարհով են փոխանցվում.  այս մասին aroxjblog.am թղթակիցը  զրուցել է  Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի բժիշկ մանկաբարձ գինեկոլոգ Արամ  Սարգսյան հետ :

Սեռավարակները բաժանվում են մի քանի խմբի` վեներական հիվանդություններ, մաշկային հիվանդություններ, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով, հիվանդություններ, որոնք ախտահարում են մյուս օրգան-համակարգերը: Ներկայումս առանձնանում են մոտ 20-25 տեսակի հիվանդություններ, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով: Վեներական հիվանդությունների թվին են պատկանում գոնորեան, սիֆիլիսը, գարդնելլերան, սեռական օրգանների հերպեսը, տրիխոմոնոզը, ուրեապլազմոզը, քլամիդիոզը և այլն:

Սեռական ճանապարհով փոխանցվող ամենահայտնի հիվանդությունը քոսն է, իսկ ՁԻԱՀ-ը, հեպատիտի B և C տեսակները, լյամբլիզը հիվանդություններ են, որոնք ախտահարում են նաև մյուս օրգանները: Սեռավարակների վտանգավորությունը նրանց առաջացրած հիվանդության բարդություններն են: Այդ հիվանդությունները զարգանալով բերում են շատ լուրջ հետևանքների: Օրինակ՝ քլամիդիաները, միկոպլազմաներն ու ուրեապլազման շատ հաճախ առաջացնում են պրոստատիտ, օրխիտ: Այս հիվանդությունների բարձիթողի վիճակն էլ տղամարդկանց մոտ կարող է հանգեցնել անպտղության: Կանանց մոտ ևս այս վարակները պատճառ են հանդիսանում ներքին օրգանների բորբոքային հիվանդությունների, օրինակ` արգանդի:

Սեռավարակները կարող են փոխանցվել

  •  առանց պահպանակի ունեցած յուրաքանչուր սեռական հարաբերության ժամանակ
  •  արյան փոխներարկման ժամանակ, արյան կամ արյան բաղադրամասերի հետ անմիջական շփման ժամանակ
  • ներարկիչների և ասեղների համատեղ օգտագործման ժամանակ
  • մորից երեխային` հղիության ընդացքում, ծննդաբերության կամ կրծքով կերակրելիս Սեռավարակների հիմնական ախտանշանները
  • արտադրություն միզուկից
  • արտադրություն հեշտոցից
  • տհաճ հոտ ունեցող արտադրություն, միզելու ժամանակ այրոցի զգացում
  • ցավեր որովայնի ստորին շրջաններում
  • խոցեր սեռական օրգանների շրջանում, սեռական գորտնուկներ, վերքեր, ուռուցքներ
  • մաշկային ցան, քոր, մեծացած ավշային հանգույցներ

Նյութը՝ aroxjblog.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook