Thursday, April 18, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Որոնք են գինու ամենաօգտակար հատկությունները.հետաքրքիր փաստ գինու մասին

Գինին ամենատարածված ու սիրված ոգելից խմիչքներից է, սակայն քչերը գիտեն, որ այն նաև շատ օգտակար է առողջության համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 6 անչափ հետաքրքիր փաստ գինու մասին, որոնք քչերին են հայտնի: Այս մասին գրում է tert.am-ը:

1.      Գինին պահպանում է երիտասարդությունը

Գինին պարունակում է մի օգտակար նյութ՝ ռեսվերատրոլ, որը պաշտպանում է մաշկը կնճիռներից և դանդաղեցնում է ծերացման գործընթացները:

2.      Կանխարգելում է քաղցկեղը

Բազմաթիվ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գինին օգնում է նվազեցնել հաստ աղիքի և կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը:

3.      Նվազեցնում է դեպրեսիայի առաջացման հավանականությունը

Շաբաթական 2-7 բաժակ գինի խմելու դեպքում կարելի է զգալիորեն նվազեցնել դեպրեսիայի առաջացման հավանականությունը և պահպանել հոգեկան առողջությունը:

4.      Պահպանում է սրտամկանի առողջությունը

Գիտնականները վաղուց ապացուցել են, որ գինին օգնում է նաև պահպանել սրտամկանի առողջությունը:

5.      Պահպանում է հիշողությունը

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրական ընդամենը մեկ բաժակ գինի խմելը կօգնի բարելավել հիշողությունը, ինչպես նաև նվազեցնել հետագայում ծերունական մարազմի առաջացման հավանականությունը:

6.      Նպաստում է երկարակեցությանը

Ֆինն գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ գինին 34%-ով նվազեցնում է վաղաժամ մահվան հավանականությունը:

Նյութի աղբյուրը՝ anews.com

Leave a Reply

x Close

Like Us On Facebook