Tuesday, April 23, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Որոնք են լավագույն մրգերը շաքարային դիաբետի դեպքում

Շաքարային դիաբետից տառապողները պետք է հետևեն հատուկ սննդակարգի՝ արյան մեջ շաքարի մակարդակի կործանարար տատանումներից խուսափելու համար: Որոշ մթերքից նրանք ստիպված են հրաժարվել, սակայն կան նաև այնպիսինները, որոնք ունեն ցածր գլիկեմիկ ինդեքս և շատ օգտակար են շաքարային դիաբետի դեպքում:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն մրգերը, որոնք հարկավոր է անպայման ներառել շաքարային դիաբետից տառապողների սննդակարգում:

Նուռ

Նուռը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը, հատկապես տարեցների մոտ: Բանն այն է, որ այս միրգը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են արյունատար անոթների ներքին թաղանթն ազատ ռադիկալների ազդեցությունից:

Տանձ

Այս միրգն ունի շատ ցածր գլիկեմիկ ինդեքս, ուստի հիանալի մթերք է շաքարային դիաբետից տառապողների համար: Բացի այդ, այն հարուստ է մագնեզիումով, երկաթով, կալիումով, կալցիումով, խոլինով, ռետինոլով, բետա-կարոտինով և С, Е ու К վիտամիններով:

Դեղձ

Դեղձը պարունակում է մեծ քանակությամբ մանրաթելեր, կալիում ու A և C վիտամիններ: Բացի այդ, այն ունի բավական ցածր գլիկեմիկ ինդեքս:

Կանտալուպ (սեխի տեսակ)

Սեխի այս տեսակը շատ օգտակար է շաքարային դիաբետի դեպքում: Բանն այն է, որ այն հարուստ է կալիումով, ինչն օգնում է կարգավորել զարկերակային ճնշումը և նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը: Բացի այդ, այն հարուստ է նաև վիտամին C-ով ու բետա-կարոտինով, ուստի շատ օգտակար է:

Խնձոր

Մանրաթելերով հարուստ այս միրգը պարունակում է նաև պեկտին, որը շատ կարևոր է շաքարային դիաբետի դեպքում, քանի որ օգնում է վերահսկողության տակ պահել արյան մեջ շաքարի մակարդակը: Բացի այդ, այս միրգը հարուտս է կվերցետինով, որի օգնությամբ խթանվում է ինսուլինի արտադրությունը:

Բանան

Այս միրգը պարունակում է մեծ քանակությամբ կալիում ու մագնեզիում, որոնք կարգավորում են զարկերակային ճնշումն ու առհասարակ շատ օգտակար են սրտամկանի համար: Բանանն օգնում է հագեցնել քաղցը՝ կանխելով այլ մթերքի գործածությունը, ուստի այն հիանալի մթերք է շաքարային դիաբետից տառապողների համար:

Մանգո

Մանգոն հարուստ է մի շարք օգտակար նյութերով, որոնց թվին են դասվում C և A վիտամիններն ու ֆոլաթթուն: Այս կարևոր տարրերի շնորհիվ այն զգալիորեն բարելավում է շաքարային դիաբետից տառապողների ինքնազգացողությունը:

Կիվի

Կիվիի մեջ պարունակվող վիտամին C-ն ու կալիումն օգնում են բարելավել իմունային ու սրտանոթային համակարգերի աշխատանքը, ուստի այս միրգը պետք է անպայման ներառվի 2 տիպի շաքարային դիաբետից տառապողների սննդակարգում:

Ավոկադո

Ավոկադոն հարուստ է պոլիչհագեցած ճարպերով, որոնք հակաբորբոքային ազդեցություն են ունենում: Բացի այդ, այս միրգը գրեթե չի պարունակում շաքար, ուստի օգտակար է ոչ միայն շաքարային դիաբետից տառապողների, այլև նիհարել ցանկացողների համար:

Նարինջ

Այս մրգի օգնությամբ կարելի է հագեցնել օրգանիզմը վիտամին C-ի օրական չափաբաժնով: Այն ունի շատ ցածր կալորիականություն ու գլիկեմիկ ինդեքս, ուստի հիվանդները կարող են գրեթե անսահմանափակ քանակությամբ նարինջ ուտել: Բացի այդ, այս միրգը պարունակում է կալիում ու ֆոլատ, ինչի շնորհիվ կարգավորում է զարկերակային ճնշումը:

Թուրինջ

Թուրինջը, ինչպես և ցիտրուսային այլ մրգերը, պարունակում է վիտամին C: Բացի այդ, այն օժտված է արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորելու հատկությամբ, ուստի շատ օգտակար է շաքարային դիաբետի դեպքում:

Նյութի աղբյուրը՝ med․tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook