Friday, March 29, 2024
ՀիվանդություններՆորություններ

Որոնք են սրտամկանի ինֆարկտի մասին հուշող նախանշանները

Սրտամկանի ինֆարկտն ամենավտանգավոր ու տարածված հիվանդություններից մեկն է, որը կարող է հանգեցնել ոչ միայն հաշմանդամության, այլև մահվան: Բանն այն է, որ սրտամկանն անդադար աշխատում է՝ օրգաններին արյուն ու թթվածին մատակարարելով, իսկ դրա աշխատանքի խանգարումը կհանգեցնի հյուսվածքների նեկրոզի:

Արյան հոսքի խանգարման դեպքում առաջանում է սրտի իշեմիկ հիվանդություն, որի դրսևորումները կարող են տարբեր լինել՝ սկսած ստենոկարդիայից մինչև կաթված: Սակայն այն կարող է շատ վատ հետևանքներ ունենալ, քանի որ իշեմիկ հիվանդությունը համարվում է մահացության հիմնական պատճառներից մեկը:

Այնուամենայնիվ այս հիվանդությունը կարելի է կանխարգելել դեռ 30 օր առաջ՝ պարզապես հետևելով օրգանիզմի տված ազդանշաններին: Նույնիսկ եթե այդ ախտանշանները հաճախ չեն դրսևորվում, սա արդեն սրտի առողջության մասին մտածելու պատճառ է: Օրվա ընթացքում ավելի քան 5 անգամ նոպաների ի հայտ գալու դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին և բուժզննում անցնել:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի ախտանշան, որոնք կարող են սրտամկանի ինֆարկտի մասին հուշող նախանշաններ լինել:

1.      Հոգնածություն

Եթե նույնիսկ առավոտյան անմիջապես արթնանալուց հետո մարդը հոգնածություն է զգում, իսկ աշխատանքային օրվա ավարտին արդեն գերհոգնած է, ապա հարկավոր է շտաբ բուժզննում անցնել: Սա շատ լուրջ ախտանշան է, որը վկայում է սրտի անբավարարության մասին: Հոգնածությունն առաջանում է գլխուղեղին, թոքերին և սրտին մատակարարվող արյան պակասի հետևանքով:

 2.      Թուլություն

Սրտամկանի ինֆարկտի դեպքում հիվանդներից շատերը խոստովանել են, որ կաթվածից առաջ այնպիսի թուլության զգացում են ունեցել, որ նույնիսկ ի վիճակի չեն եղել թուղթ բռնել:

 Գրիպին հատուկ անզորության զգացողությունը շատ վտանգավոր ախտանշան է, որը նախազգուշացնում է մոտ ժամանակներում սրտամկանի կաթվածի մասին:

3.      Տրամադրության տատանումներ

Բժիշկները խորհուրդ են տալիս շատ ուշադիր լինել և չանտեսել անտեղի անհանգստությունը, քանի որ այն սրտի կաթվածի ամենատարածված նախանշաններից է:

4.      Հևոց

Եթե նույնիսկ չնչին ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ուժեղ հևոց է առաջացնում, ապա հարկավոր է խորհրդակցել սրտաբանի հետ, քանի որ սրտամկանի ինֆարկտը հաճախ է ուղեկցվում հևոցով ու կրծքավանդակի ցավով:

5.      Գլխապտույտ

Բնականոն աշխատանքի համար գլխուղեղն ունի արյան հոսքի կարիք: Արյան շրջանառության խանգարումներն ազդում են ամբողջ օրգանիզմի վրա և հենց սա է պատճառը, որ կաթվածները հաճախ ուղեկցվում են գլխապտույտներով կամ գիտակցության կորստով: Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է շատ ուշադիր լիենել և սրտի ռիթմի խանգարումների դեպքում անմիջապես բուժզննում անցնել:

6.      Սառը քրտինք

Կտրուկ ի հայտ եկող առատ սառը քրտինքը նույնպես բավական հաճախ հանդիպող ախտանշաններից է, ուստի ոչ մի դեպքում չպետք է անտեսվի:

7.      Սրտի զարկերի արագացում

Սրտի զարկերի հաճախականության դանդաղեցումը սովորաբար բժիշկներին չի անհանգստացնում՝ ի տարբերություն արագացմանը՝ հատկապես, եթե այն ուղեկցվում է հևոցով, գլխապտույտներով, թուլությամբ: Հարկ է հիշել, որ առիթմիան շատ վտանգավոր է և կարող է դառնալ կաթվածի և նույնիսկ մահվան պատճառ:

8.      Կրծավանդակի կտրուկ ի հայտ եկող ու արագ անհետացող ցավ

Այս ախտանշանը շատերն են անտեսում և հետազոտվում են միայն այն ժամանակ, երբ ախտահարվում են նաև ձեռքերը, մեջքն ու ուսերը: Սակայն հարկ է հիշել որ կրծքավանդակի ցավը սրտի կաթվածի ամենատարածված պատճառն է:

9.      Այտուցներ

Ոտքերի այտուցներն ու քաշի ավելացումը ոչ միշտ են առաջանում նստակյաց ապրելակերպի հետևանքով: Սրտամկանը նույնպես կարող է այս կերպ զգուշացնել վտանգի մասին: Օրգանիզմում հեղուկի ավելցուկը վկայում է սրտային անբավարարության մասին:

10.  Մարսելախանգարումներ

Ստամոքսի ցավն ու փորափքանքը, որոնք բացասաբար են ազդում մարսողության վրա, միշտ չէ, որ պայմանավորված են լինում աղեստամոքսային համակարգի խանգարումներով: Սա շատ լուրջ ախտանշան է և, ինչպես և կրծքավանդակի ցավերը, ենթադրում է անհապաղ բուժում:

11.  Հազ

Մշտական հազը պայմանավորված է լինում թոքերում կուտակված հեղուկով, սակայն երբեմն այն կարող է ուղեկցվել նաև արյունոտ խորխով, ինչը վկայում է լուրջ խնդիրների մասին: Մշտական հազը սրտային անբավարարության նշան է: Եվս մի լուրջ ախտանշան է սուլոցով ուղեկցվող աղմկոտ շնչառությունը:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook