Friday, March 29, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Որոնք են օրգանիզմի համար ամենաօգտակար համեմունքները

Համեմունքներն ու բույսերը խոհանոցի անբաժանելի մասն են կազմում՝ օգնելով յուրահատուկ համ ու բույր հաղորդել ուտեստներին և ըմպելիքներին, սակայն քչերին է հայտնի, որ դրանք ոչ միայն շատ համեղ են, այլև անչափ օգտակար։

Կան բավական հասանելի համեմունքներ, որոնք օժտված են հզոր բուժիչ հատկություններով, ինչի շնորհիվ օգնում են պայքարել առողջական տարբեր խնդիրների դեմ, ուստի դրանք հիմնական բուժման հետ համադրելը կարող է շատ արդյունավետ լինեկ։ Այնուամենայնիվ մասնագետները նախազգուշացնում են, որ անգամ նման օգտակար համեմունքները չի կարելի չարաշահել, քանի որ հակառակ դեպքում դրանք կարող են վնասակար լինել։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հինգ համեղ ու օգտակար համեմունք, որոնք կօգնեն ազատվել առողջական ամենատարբեր խնդիրներից ու բարելավել ինքնազգացողությունը։

Դարչին․ նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը 

Այս տարածված համեմունքն ամենատարբեր ուտեստների ու ըմպելիքների հիմնական բաղադրիչներից մեկն է, սակայն քչերին է հայտնի, որ այն ոչ միայն համեղ է, այլև շատ օգտակար։ Դարչինը շատ կարևոր է շաքարային դիաբետով հիվանդների համար, քանի որ քաղցր համ է հաղորդում ուտեստին՝ այդ կերպ թույլ տալով նվազեցնել քաղցրացուցիչների գործածությունն ու կարգավորելով արյան մեջ շաքարի մակարդակը։ Բացի այդ, այն նաև շատ օգտակար է սրտամկանի համար, քանի որ նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի ու տրիգլիցերիդների մակարդակը։ Այնուամենայնիվ հարկ է հիշել, որ այն հիանալի հավելում է հիմնական բուժմանը, սակայն ոչ բուժմանը փոխարինող միջոց։

Քրքում․ պայքարում է բորբոքումների դեմ

Այս համեմունքը դարեր շարունակ կիրառվում է քարի ուտեստի պատրաստման համար, սակայն այն նաև հիանալի հակաբորբոքային միջոց է։ Այս համեմունքը նվազեցնում է բորբոքումների՝ ցավոտ ու տհաճ զգացողությունների պատճառ հանդիսացող հիմնական գործոնի մակարդակը, ինչը պայմանավորված է դրանում պարունակվող ակտիվ բաղադրիչով՝ քրքումինով։ Քրքումինն ազդում է գլխուղեղում ընթացող այն բորբոքային գործընթացների, որոնք պայմանավորված են ծերունական թուլամտությամբ ու ընկճախտով։ Բացի այդ, այն նաև շատ արդյունավետ է արթրիտով հիվանդների համար, քանի որ արդյունավետ կերպով մեղմում է այս հիվանդությամբ պայմանավորված ցավը։

Կոճապղպեղ․ օգնում է մեղմել սրտխառնոցը 

Այս մթերքը դարեր շարունակ կիրառվել է մարդողության խանգարման, փորլուծության ու սրտխառնոցի դեմ պայքարում։ Այն շատ արդյունավետ է հղիությամբ պայմանավորված սրտխառնոցի, ինչպես նաև  վիրահատություններից հետո նկատվող խնդիրների դեմ պայքարում։ Բացի այդ, կոճապղպեղը կարելի է կիրառել նաև քիմիաթերապիայի ընթացքում օգտագործվող դեղորայքով պայմանավորված տհաճ զգացողությունները մեղմելու համար։

Սխտոր․ ամրապնդում է սրտամկանը 

Սխտորը հայտնի է որպես արդյունավետ բնական միջոց մրսածության դեմ պայքարի համար, սակայն քչերին է հայտնի, որ այն նաև շատ արդյունավետ է զարկերակների աթերոսկլերոզի դեպքում։ Այս հիվանդությունը զարգանում է անոթների պատերին խոլեստերինի կուտակման հետևանքով, իսկ ռիսկային գործոններն են ծխախոտի գործածությունն ու զարկերակային գերճնշումը։ Նման խանգարումը նեղացնում է զարկերակների լուսանցքը, ինչը բարձրացնում է սրտամկանի ինֆարկտի և գլխուղեղի կաթվածի հավանականությունը, մինչդեռ սխտորն օգնում է մաքրել ու լայնացնել անոթները։

Կայենյան պղպեղ․ մեղմում է ցավը

Կծու պղպեղը պարունակում է կապսաիցին, որը նվազեցնում է գլխուղեղին փոխանցվող ցավային ազդանշանների քանակությունը։ Այն շատ արդյունավետ է արթրիտով ու նյարդացավով պայմանավորված տհաճ զգացողությունները մեղմելու համար, ուստի զարմանալի չէ, որ հոդացավերի կամ մկանային ցիավերի դեպքում մարդիկ հաճախ են կիրառում կապսաիցին պարունակող քսուքներ։

Նյութի աղբյուրը՝  med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook