Friday, March 29, 2024
ՀիվանդություններՆորություններ

Որովայնային ճողվածքներ: (грыжи)Առաջացման պատճառները: Բուժում

Ճողվածքը որովայնի խոռոչի օրգանների դուրս գալն է անատոմիական թույլ տեղերից կամ բնական բացվածքներից առպատային որովայնամզի հետ միասին:
Դասակարգում
Ճողվածքները լինեում  են՝  արտաքին և ներքին:
Արտաքին ճողվածք է կոչվում այն հիվանդությունը, որի ժամանակ որովայնի պատի կամ կոնքի զանազան անցքերի միջով  դուրս են գալիս ներքին օրգանները առպատային որովայնամզի հետ միասին:
Ներքին են կոչվում այն ճողվածքները , որոնք առաջանում են որովայնի խոռոչի ներսում ՝ որովայնամզի գրպաններում և ծալքերում, կամ կրծքավանդակ են թափանցում ստոծանու բնական կամ ձեռքբերովի անցքերի միջոցով:
Ճողվածքների տեսակները  ըստ անատոմիական տեղակայման՝
-Աճուկային ճողվածք ՝ ուղիղ և  թեք
-Ազդրային ճողվածք
-Պորտային   ճողվածքabdominal_hernias_pi1
-Սպիտակ գծի   ճողվածք
-Գոտկային    ճողվածք
-Նստային  ճողվածք
-Սրբանային  ճողվածք
-Փականցքային  ճողվածք
-Շպիգելյան գծի  ճողվածք
Որովայնի ճողվածքների առաջացմանը նպաստում են տարբեր տեղային և  ընդհանուր գործոններ:
Տեղային գործոններն են  որովայնի պատի տարբեր թույլ վայրերը՝
-աճուկային խողովակ
-ազդրային խողովակ
-պորտային օղ
-որովայնի սպիտակ գիծ
-էպիգաստրալ շրջան
-հետվիրահատական կտրվածքները
Ընդհանուր գործոնները  ընդունված է բաժանել 2 խմբի՝ նախատրամադրող և առաջացնող:  Ճողվածքի առաջացմանը նախատրամադրող գործոններն են՝ ժառանգականությունը, սեռը, մարմնակառուցվածքի առանձնահատկությունները (ճարպակալում, արագ նիհարում), ծերունական տարիքը (որովայնի պատի հյուսվածքների թուլացման  և ատրոֆիայի պատճառով), մանկական տարիքը (պորտային օղի թուլության պատճառով):
Առաջացնող են այն գործոնները, որոնք նպաստում են ներորովայնային ճնշման բարձրացմանը՝
-ծանրության բարձրացումը
-կրկնվող հազը
-միզարձակման դժվարացումը
-ասցիտ, հղիություն
-կղման ակտի դժվարացումը
Ներկայումս կասկած չի հարուցում ժառանգական նախատրամադրվածության դերը ճողվածքնshemaերի առաջացման հարցում:Մանրակրկիտ հարցումը պարզել է, որ ճողվածքով հիվանդնորի 20-25%ը այն ընտանիքներից են,որոնց մյուս անդամներն էլ ունեն ճողվածք: Հասուն տարիքում  ճողվածքների երևան գալը բացատրվում է առավել լարված աշխատանքային գործունեությամբ, որովայնի առպատային պատի թուլությամբ և այլն: Կանանց որովայնի պատի թուլացնող կարևոր պատճառագիտական գործոններից է հղիությունը, որի դեպքում որովայնի սպիտակ գիծը բարակում է:Ծննդաբերությունից հետո սպիտակ գծի, պորտայի օղի չափերի , մկանների կառուցվածքի և լարվածության բավարար վերականգնում տեղի չի ունենում, միայն լավ մարզված մարզուհիների որովայնի պատն է ծննդաբերությունից հետո լրիվ վերականգնվում, իսկ մյուսներինը մնում է այս կամ այն աստիճանի կախված վիճակում:Այդ փոփոխություններն առավել ակնառու են դառնում մի քանի անգամ ծննդաբերած կանանց մոտ , որոնց որովայնը  հաճախ է կախված լինում:
 Գանգատներ
Երբեմն գանգատները բացակակայում են և այս դեպքում հիվանդը ճողվածքի գոյության մասին չի կասկածում: Ճողվածքի  սուբյեկտիվ նշանները հիմնականում հանգում են ցավի: Ցավի բնույթը և սրությունը կարող են միանգամայն տարբեր լինել: Հատկանշանական է ցավերի ուժգնացումը ֆիզիկական լարման ժամանակ, սակայն հիվանդներից ոմանք ցավեր են զգում փորափքանքի՝ մետեորիզմ , փորկապության և այլ դեպքերում:
Ճողվածքին առավել բնորոշ ախտանշաններից է  արտափքվածությունը, որը լինում է տարբեր ձևի և մեծության:Երբ հիվանդը ընդունում է պառկած դիրք, ճողվածքային արտափքանքը ինքնաբերաբար կամ ձեռքի օգնությամբ վերադառնում է որովայնի խոռոչ:
Բարդությունների ժամանակ կարող են լինել բերանի չորություն, բարձր ջերմություն, ցավը լինում է արտահայտված և մշտական, միանում են աղիքային անանցանելիության նշանները, ցավերից բացի կարող են լինել նաև ստամոքսաղիքային ուղու զանազան խանգարումեր, երբեմն փսխում, գղտոց, փորկապություն, փորափքանք, իսկ սահող ժողվածքների դեպքում նաև դժվարամիզություն: Բարդությունների
դեպքում  կարող է մինչ այդ  ներուղղվող արտափքվածությունը դառնալ չներուղղվող:

Ախտորոշում
Հիվանդի զննում-կատարվում է պառկած և կանգնած դիրքում: Կատարվում է աուսկուլտացիա, պերկուսիա
Գործիքային հետազոտություն-սոնոգրաֆիա,  ներքին ճողվածքների դեպքում կատարվում է լապարոսկոպիա, տրանսիլումինացիա և այլն:

Բուժում

Ճողվածքների բուժումը վիրահատական է: Կատարում են ՝
1. Առաջային պատի պլաստիկա
2. Հետին պատի պլաստիկա
Կոնսերվատիվ բուժում կարելի է իրականացնլ միայն որոշ դեպքերում, օրինակ, պորտային ճողվածքի ժամանակ մանկական հասակում, քանի որ , կարող է ինքնաբերաբար անհետանալ,
ինչպես նաև այն դեպքում, երբ հնարավոր չէ կատարել վիրահատություն՝ (զառամյալ տարիք, սիրտանոթային կամ շնչառական անբավարարություն, հղիության ուշ ժամկետներ): Այս հակացացումերը վերաբերում են չբարդացած ճողվածներին, սակայն օղակման դեպքում հակացացումերը հաշվի չեն առնվում:

Կանխարգելում
Ճողվածքների առաջացումը միշտ  չէ, որ հնարավոր է կանխել, սակայն վաղ հասակից սպորտով կանոնավոր զբաղվելը, անկասկած ճողվածքների զարգացումը կանխող լավագույն միջոցն է: Կարևոր է նաև աշխատանքի ճիշտ կազմակերպումը, և ֆիզիկական ծանր աշխատանքի արգելումը այն անձանց , որոնք ունեն թույլ մկանային համակարգ:

Ապրեք Առողջ …

Պատրաստեց՝ Բունիաթյան Գ.

նյութը պատրաստելիս օգտվել ենք՝ Աբդոմինալ վիրաբուժություն Երևան 2011թ, Վիրաբուժական հիվանդություններ 2րդ մաս Երևան1999թ

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook