Thursday, March 28, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Որտե՞ղ ձյուն փնտրել այս ձմռանը․ լավագույն սառցե և իգլու հյուրանոցները

Օրերը գնալով ցրտում են, երեկոները՝ մթնում, և միակ ցանկությունը մնում է տանը փակվելն ու տաքանալը։ Բայց մենք խորհուրդ ենք տալիս ձմռայից վերցնել ամեն ինչ և առաջարկում անսովոր սառցե և իգլու հյուրանոցներ ամբողջ աշխարհից։ Վերցրեք տաք վերարկուներն ու մեկնեք ձմեռային արկածների։

1. IceHotel, Շվեդիա

IceHotel, Շվեդիա IceHotel, Շվեդիա IceHotel, Շվեդիա

Ձեզ համար բացահայտեք աշխարհում առաջին Icehotel սառցե հյուրանոցը Շվեդիայի հյուսիսում գտնվող Յուկկասյարվի (Jukkasjärvi) գյուղում։ Համարներից յուրաքանչյուրը նախագծվել է տարբեր երկրից ժամանած ճարտարապետի կողմից և առանձնանում է անհատական դիզայնով։  Օրինակ, Crystal Forest սուիթում, շնորհիվ ձյան յուրօրինակ մշակման, տպավորություն է  ստեղծվում, թե դուք անտառում եք, քանի որ առաստաղից բյուրեղյա սյուներ են կախված։

Հյուրանոցում կարելի է բնակվել ամբողջ տարի․ ամռան ընթացքում հաստատությունը սառեցվում է  արևային վահանակների օգնությամբ։

2. Fell Centre Kiilopaa, հյուրանոց Niilanpaa, Ֆինլանդիա

Fell Centre Kiilopaa, հյուրանոց Niilanpaa, Ֆինլանդիա Fell Centre Kiilopaa, հյուրանոց Niilanpaa, Ֆինլանդիա Fell Centre Kiilopaa, հյուրանոց Niilanpaa, Ֆինլանդիա

Լապլանդիայի հենց սրտում գտնվող այս հյուրանոցը և շալե համալիրը կօգնեն ձեզ ամբողջովին ձուլվել բնությանն ու ամեն օր հիանալ ձյունե սարերով հենց ձեր շեմքի մոտ։ Նրանց համար, ովքեր երազում են տեսնել Հյուսիսափայլը, հիանալի բոնուս կլինի հյուրանոցի մոտ գտնվող աստղադիտարանը, որտեղից կարելի է լիարժեք հետևել այդ բնական գեղեցկությանը։ Իսկ նրանք, ովքեր սիրում են ժամանակ անցկացնել մաքուր օդին, կգնահատեն իսկական ֆիննական շոգեբաղնիքը։

3. Hotel de Glace, Քվեբեկ, Կանադա

Hotel de Glace, Կանադա Hotel de Glace, Կանադա Hotel de Glace, Կանադա

Անմոռանալի տպավորություններ ձեզ կպարգևի բնակությունը իր տեսակի մեջ միակ  De Glace հյուրանոցում, որն ամբողջովին ձյունից և սառույցից է և գտնվում է Քվեբեկում։ Այստեղ հյուրերը կարող են վայելել կոկտեյլներ, որոնք մատուցվում են մաքուր սառույցից պատրաստված բաժակներով, կամ գիշեր անցկացնել 44 սառցե համարներից մեկում։ Նրանք, ովքեր կցանկանան տաքանալ, կարող են օգտվել դրսում գտնվող տաք շոգեբաղնիքից և լոգակոնքերից։

4. Lapland Snow Village, Ֆինլանդիա

Lapland Snow Village, Ֆինլանդիա Lapland Snow Village, Ֆինլանդիա Lapland Snow Village, Ֆինլանդիա

Lapland Snow Village հյուրանոցը հայտնի է նրանով, որ ամեն տարի այստեղ ամբողջովին փոխվում է դիզայնը։ Հյուրանոցը ներառում է սառցե համարներ, սուիթներ, սառցե քանդակներով զարդարված միջանցքներ և ամուր ձյունե պատեր։ Բացի այդ, հյուրերի տրամադրության տակ են սառցե ռեստորանը, սառցե կոկտեյլի բարն ու սառցե եկեղեցին։

5. Lac Salin Spa & Mountain Resort, Իտալիա

Lac Salin Spa & Mountain Resort, Իտալիա Lac Salin Spa & Mountain Resort, Իտալիա Lac Salin Spa & Mountain Resort, Իտալիա

Հյուրանոցը գտնվում է իտալական Ալպերի Լիվինո քաղաքում (Livigno)։ Այստեղ հյուրերը կարող են բնակվել յուրօրինակ սուիթներում, որոնք ամբողջովին պատված են ձնով։ Փաթաթվելով ջերմակայուն քնապարկերի մեջ՝ դուք անմոռանալի գիշեր կանցկացնեք բացարձակ լռության մեջ վիթխարի Ալպերի սրտում։ Ձյունե սուիթը կսկսի ընդունել առաջին հյուրերին  2018 թվականի դեկտեմբերի 20-ից։

Նյութի աղբյուրը՝  travelnews.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook